Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ այն բանից, թե վերջին ասուլիսում Փաշինյանը ինչ «զեղումներ» արտահայտեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, փաստն այն է, որ նրա վարչախմբի դիրքորոշումը շարունակում է մնալ հակառուսական: Ասենք, հենց նույն ասուլիսում, մինչ այդ «դարակազմիկ» զեղումները հնչած հայտարարություններն էլ, դրանց ընդհանուր բնույթն ու բովանդակությունը դա էին արտացոլում: Այն, ինչ ասաց Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, թե՝ ճիշտ չի համարում Ռուսաստանի հետ վատ բառապաշարով խոսելը և էլի մի քանի ֆրազ՝ նույն ոգով, իրականում այնքան էլ չէր վերաբերում հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությանը: Դա, ավելի շուտ, խոսակցության տոնայնության մասին էր, կարելի է ասել: Ինչ վերաբերում է բուն հարաբերություններին, ապա Նիկոլ Փաշինյանի 6 տարվա պաշտոնավարումը, կարելի է ասել, ցուցադրական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես չի կարելի հարաբերվել ռազմավարական դաշնակցի հետ:

Փաստը մնում է փաստ, որ վարչապետելու 6 տարի և 3 ամսվա ընթացքում ինչպես Նիկոլ Փաշինյանն անձամբ, այնպես էլ նրա ամբողջ թիմը՝ հիմնական դերակատարներով, արել ու անում են ամեն ինչ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնովին փչացնելու, Ռուսաստանին որպես թշնամի ներկայացնելու, Ռուսաստանին որևէ վատություն անելու համար: Մի խոսքով, արևմտյան թելը թելելու համար: Փաշինյանի ու նրա քաղաքական խմբի դիրքավորումը մնում է հակառուսական, ըստ այդմ՝ նաև Հայաստանին հարվածող, Հայաստանի կենսական շահերին հակասող: Ի դեպ, Փաշինյանի հայտարարություններին նաև Ռուսաստանի արձագանքը չուշացավ: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դիվանագիտորեն, բայց այնպես, որ վերջին «պողոսին» էլ հասկանալի լինի, նախ նկատեց, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են (ցանկանում էին) ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ Արցախում ճգնաժամը կարգավորելու համար, ապա՝ «ի սեր Աստծո»:

Այնուամենայնիվ, սա դիվանագիտական արտահայտություն է, այլ ոչ թե աստվածաբանական: Այլ կերպ ասած՝ Լավրովն ակնարկում է՝ մեղքը՝ ձեր վզին, եթե կուզեք՝ խղճին: Իրականում բանիմաց մարդիկ հասկանում են, որ չկա առանց միջնորդների Հայաստան-Ադրբեջան բանակցություն: Հա, գեղեցիկ ֆրազներ ասվում են, բայց իրականում նման բան չկա: Կա Թուրքիայի վերահսկողության ներքո իրականացվող ադրբեջանական թելադրանք Հայաստանի փաշինյանական իշխանություններին, որոնք էլ մեծագույն հաճույքով կատարում են այդ թշնամական հրահանգները: Հոշոտված Արցախը, տակավին հոշոտվող և հեկտար առ հեկտար թշնամուն նվիրվող հայկական տարածքները՝ ապացույց: Չնայած ապացույցները շատ են: Սկսած թեկուզ նրանից, թե ինչ կարգի, թշնամուց էլ վատթար ատելություն են տածում Արցախի հայերի նկատմամբ նույն Փաշինյանն ու նրա, այս դեպքում կարելի ասել՝ պաշտամունքի ներկայացուցիչները կամ «վկաները»:

Լավրովն, ի դեպ, իր արձագանքում շարունակ ակնարկում էր այն մասին, որ Փաշինյանի իշխանության հետ, այսպես ասած, «եռակողմ ձևաչափով», այսինքն՝ ներառյալ Ալիևին, որոշակի բաներ են պայմանավորվել ինչպես սահմանազատման ընթացքի, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ: Ի լրումն, ակնարկվում էր նաև, որ հիմնականում Հայաստանը, իմա՝ Փաշինյանի իշխանությունն է «թռել» այդ պայմանավորվածություններից: «Թռնելու» պատճառն էլ, մեծ հաշվով, գաղտնիք չէ: Փաշինյանական իշխանությունը որոշել է, որ կարող է ինչ-որ բաներ խոստանալ ու, Փաշինյանի ասած, ինքզինքը «գժի տեղ դնելով», խուսափել դրանք կատարելուց: Ներքին կյանքում դա որոշ չափով ստացվում է, ի լրումն, եթե չի ստացվում, ապա միշտ ձեռքի տակ է ռեպրեսիվ համակարգը, հետևում են հետապնդումներ, բռնաճնշումներ, սպանության սպառնալիքներ, խաղաղ, անզեն ցուցարարների զանգվածային նռնակահարում և այլն:

Իսկ, այ, արտաքին հարաբերություններում չի ստացվում: «Առյուծ պատռողը» մեկեն «կուռկուռի ձագ» է դառնում... Խնդիրն այն է, և դա արդեն գրեթե գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Փաշինյանի իշխանությունը Արևմուտքի, առավելապես ԱՄՆ թելադրանքով հետևողականորեն ջանում է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացներից: Արևմուտքին կամ Վաշինգտոնին հետաքրքիր չէ, որ Արցախը հայաթափվեց, իրենց համար բացարձակապես միևնույնն է, թե վաղն ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց պարզապես պետք է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում չլինի: Իրենց շահերից բխող հիմնական կետն այդ է: Դա համընկնում է թուրքական ու ադրբեջանական շահերի հետ: Իսկ Փաշինյանն ուղղակիորեն սպասարկում է այդ շահերը: Մնացածը, կներեք, «լոլո»-ներ են: Այդ թվում՝ Ռուսաստանի հետ ինչպես հարաբերվելու վերաբերյալ Փաշինյանի վերջին ասուլիսային մտորումները:

Հիմնական հարցերից մեկը Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով դարձել է այն, որ Հայաստանը վերածվել է գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման վայրի: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «միջանցքի» հարցը: Ռուսաստանը նշում է, որ այն կարող է լինել, բայց, օրինակ՝ իր որոշակի միջնորդության կամ վերահսկողական մասնակցության պարագայում, եթե կողմերը միմյանց նկատմամբ վստահություն չունեն: Արևմուտքը, բնականաբար, դեմ է, որ ռուսական կողմն ընդհանրապես որևէ կերպ լինի: Իրանն ընդհանրապես դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը: Բայց ո՞վ է բերել-հասցրել այդ վիճակին: Նա, ով հանձնեց Արցախը, նա, ով հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը: Նա, ով շարունակում է հանձնել ու հանձնել՝ հանրությանը խաբելով, թե այդպիսով խաղաղություն է «գնում», իսկ իրականում ընդամենը երկարաձգում է իր պաշտոնավարման ժամկետը՝ թուրք-ադրբեջանական երաշխիքներով (կասկածողները կարող են հիշել, թե առաջինը որ երկիրը արագ ու կատաղի արձագանքեց, երբ գեներալները պահանջեցին Փաշինյանի կառավարության հրաժարականը):

Դժվար է համոզված ասել, թե էլ ինչ «գաղափարներ» են փայլատակել Փաշինյանի գլխում, բայց նրա հանկարծահաս «ռուսասիրությունից» էլ լավ հոտ չի գալիս: Չնայած, նրա այդ որ մի քայլից է «լավ հոտ» գալիս, որ այս մեկն էլ բացառություն լինի: Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին՝ վերահաս նոր աղետների սպասումով: Ըստ որում, չի երևում, թե կա այն բանի գիտակցումը, որ այդ ամենի հիմնական պատճառն ու գլխավոր աղետը նման կառավարիչ ու կառավարություն ունենալն է: Ի դեպ, կոնկրետ Բաքվի հետ «անմիջնորդ բանակցությունները» Հայաստանին բերել են արդեն այն կարգի նվաստացուցիչ վիճակի, որ թշնամին Հայոց բանակն արձակելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջներ է առաջադրում: Չկասկածեք. Փաշինյանի պաշտոնավարումը շարունակվեց, թշնամական բոլոր պահանջները կատարվելու են, բայց չեն վերջանալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում