Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Սպորտ

ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին

Հունվարի 9-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում ՈՒԵՖԱ 2023/2024 և 2024/2025 մրցաշրջանների համերաշխության գումարների բաշխման քննարկումը և հաստատումն էր, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացրել էր միջնորդություն հատկացնել 2023/2024 թվականների մրցաշրջանի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների ՀՖՖ մասնաբաժինը (1.155.000 եվրո) Հայաստանի Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից 16 ակումբներին տոկոսային հարաբերակցության սկզբունքով՝ ըստ ՀՖՖ Գործադիր կոմիտեի՝ 27.12.2023 թվականին կայացած թիվ 122 նիստի ընթացքում սահմանված ինդիկատորներին ակումբների համապատասխանելիության հետևյալ ցուցանիշների՝

Առաջին խմբի առաջնության ակումբների գումարային մասնաբաժինը կազմում է ընդհանուր գումարի ոչ պակաս քան 10%-ը և ոչ ավել քան 15%-ը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների միջև գումարների բաշխման արդյունքում ամենաշատ գումար ստացող և ամենաքիչ գումար ստացող թիմերի հասանելիք գումարների տարբերությունը չի կարող գերազանցել ամենաշատ գումար ստացող թիմի գումարի 50%-ը

2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ չափանիշներով՝

ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ – ոչ ավել քան 30%

Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն – ոչ ավել քան 20%

Մարզային ակումբ – ոչ ավել քան 20%

Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին – ոչ ավել քան 30%

Հաշվի առնելով այս ցուցանիշները՝  ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց 2023/2024 թվականների մրցաշրջանի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ մասնաբաժիններով՝

«Ուրարտու ՖԱ» ՄՀԿ - 115 000 եվրո,
«Փյունիկ ՖԱ» ՀԿ - 115 000 եվրո,
«Շիրակ ՖԱ» ՀԿ - 110 000 եվրո,
«Նոա ՖԱ» ՀԿ - 110 000 եվրո,
«Վան ՖԱ» ՀԿ - 105 000 եվրո,
«Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ - 100 000 եվրո,
«Ալաշկերտ ՖԱ» ՀԿ - 100 000 եվրո,
«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ - 95 000 եվրո,
«Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ - 67 000 եվրո։
«Գանձասար ՖԱ» ՀԿ - 65 000 եվրո,

 Հայաստանի Պրեմիեր լիգա – ընդամենը՝ 982 000 եվրո

«Սյունիք ՖԱ» ՍՊԸ՝ 36 000 եվրո,
«Միկա ՍԱ» ՀԿ՝ 34 000 եվրո,
«Անդրանիկ ՖԱ» ՀԿ՝ 34 000 եվրո
«Նիկարմ ՖԱ» ՍՊԸ՝ 28 000 եվրո։
«Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ՝ 28 000 եվրո,
«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ՝ 13 000 եվրո։

 Առաջին Խումբ – ընդամենը՝ 173 000 եվրո

2024/2025 մրցաշրջանի համար ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացրել էր միջնորդություն բաշխել ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների ՀՖՖ մասնաբաժինը (2823 000 եվրո) ՈՒԵՖԱ-ի No 66 շրջաբերական նամակի պահանջների համաձայն՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝

Ըստ ՈՒԵՖԱ-ի նոր ընթացակարգի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների միջև համերաշխության գումարները բաշխվում են հավասարապես:

Հաﬔրաշխության գումարներից մասնաբաժին չի ստանում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի լիգայի փուլի մասնակից որևէ ակումբ, ինչպես նաև ԲԿՄԱ-ն:

Վերոնշյալ բոլոր ակումբները համապատասխանում են ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգով սահմանված պահանջներին և ներկայացրել են իրենց հաստատված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը և նվազագույն իրավական տեղեկատվությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ի լիազորությամբ, կարող է որոշում կայացնել համերաշխության գումարների մասնաբաժնի առավելագույնը 15%-ը հավասարաչափ բաշխել նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից անկախ ակումբներին, վերոնշյալ բաշխման պարագայում ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբները ստանում են ընդհանուր գումարի 14%, որի համար ՀՖՖ-ն ստացել է ՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների առնվազն 75%-ի գրավոր համաձայնությունը:

2024/25 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարը կազմված է երկու բաղադրիչից, որի առաջին մասը (2.823.000 Եվրո) ՀՖՖ-ն ստանալու և ակումբների միջև բաշխելու է մինչև 2025 թվականի մարտի 31-ը, իսկ երկրորդ մասը՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին։ Նշված երկրորդ մասի ՀՖՖ չափաբաժինը պարզ է դառնալու 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո։

Հաշվի առնելով այս բոլոր չափանիշները՝ ՀՖՖ Գործկոմը որոշեց ՈՒԵՖԱ համերաշխության 2024/2025 մրցաշրջանի վճարները բաշխել հետևյալ մասնաբաժիններով՝

«Ուրարտու ՖԱ» ՄՀԿ - 269 750 եվրո,
«Փյունիկ ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Շիրակ ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Վան ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ - 269 750 եվրո,
«Ալաշկերտ ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ - 269 750 եվրո,
«Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ - 269 750 եվրո,
«Գանձասար ՖԱ» ՀԿ՝ 269 750 եվրո

Հայաստանի Պրեմիեր լիգա – ընդամենը՝ 2 427 750 եվրո

«Սյունիք ՖԱ» ՍՊԸ՝ 65 875 եվրո,
«Միկա ՍԱ» ՀԿ՝ 65 875 եվրո,
«Անդրանիկ ՖԱ» ՀԿ ՝ 65 875 եվրո
«Նիկարմ ՖԱ» ՍՊԸ ՝ 65 875 եվրո
«Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ՝ 65 875 եվրո,
«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ՝ 65 875 եվրո։

Առաջին Խումբ – ընդամենը՝ 395 250 եվրո