US Open․ Սիները հաղթեց Մեդվեդևին, Շվյոնտեկը դուրս մնաց պայքարից․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
US Open-ում կայացավ քառորդ եզրափակիչ երկրորդ հանդիպումը, որում աշխարհի հինգերորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևը հանդիպեց Իտալիայի ներկայացուցիչ, ATP-ի վարկանիշային առաջատար Յանիկ Սիների հետ։ Հանդիպումն ավարտվել է Սիների հաղթանակով չորս սեթում՝ 6:2, 1:6, 6:1, 6:4:
Կանանց մենախաղում լեհ թենիսիստուհի Իգա Սվիատեկը չի կարողացել դուրս գալ US Open-ի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա 2։6, 4։6 հաշվով զիջեց ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային։
Այսպիսով, հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր զույգերը։
Տղամարդկանց մենախաղի կիսեզրափակչում կկայանան հետևյալ հանդիպումները՝ Թեյլոր Ֆրից և Ֆրենսիս Տիաֆո (երկուսն էլ՝ ԱՄՆ), Ջեք Դրեյփեր (Մեծ Բրիտանիա) և Յանիկ Սիներ (Իտալիա)։
Կանանց մրցապայքարում հանդես կգան Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) — Կարոլինա Մուչովա (Չեխիա), Էմմա Նավարո (ԱՄՆ) — Արինա Սաբալենկո (Բելառուս) զույգերը։
1990 թվականից ի վեր Սիները (23 տարեկան 19 օրական) դարձել է երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը հասել է կիսաեզրափակիչ Ավստրալիայի բաց առաջնություններում, Ինդիան Ուելսում, Մայամիում և ԱՄՆ բաց առաջնություններում նույն օրացուցային տարում՝ Ռաֆայել Նադալից հետո (22 տարեկան 93 օրական) 2008 թվականին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի