ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ
Չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է RT հեռուստաալիքը և գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պատժամիջոցների ցանկում ներառելու որոշման մասին։ Հայտարարության մեջ նշվել է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվում 10 ֆիզիկական ու երկու իրավաբանական անձանց նկատմամբ, և դրանք կիրառվելու են ի պատասխան «2024 թվականին ԱՄՆ նախագահի ընտրության վրա ազդելու Մոսկվայի փորձերի»։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ նախատեսում են պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց՝ ԱՄՆ-ում ունեցած գույքի կամ Միացյալ Նահանգների քաղաքացիների հսկողության տակ գտնվող գույքի արգելափակում։ Բացի դրանից՝ արգելված են նրանց հետ բոլոր ֆինանսական գործարքները Միացյալ Նահանգներում կամ ԱՄՆ-ի տարածքի միջոցով:
Russia Today մեդիա խմբի նկատմամբ ընդունված սահմանափակումները վերաբերում են նաև նրա հինգ դուստր ձեռնարկությանը։ Բացի RT-ից, դրանց թվում են РИА Новости-ն, ТВ-Новости-ն, Ruptly-ն և Sputnik-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև Dialog ոչ առևտրային կազմակերպության և դրա առաջնորդ Վլադիմիր Տաբակի նկատմամբ՝ Ուկրաինայի պատերազմի մասին կեղծ տեղեկություններ տարածելու լայնածավալ արշավների համար։
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների՝ ռուսական պետական կառույցները արհեստական բանականության տեխնոլոգիաներն ու ապատեղեկատվությունն օգտագործում են՝ «խաթարելու ԱՄՆ-ում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունն և ազդելու դրանց արդյունքների վրա»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար