Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Պետք է երեսով շուռ գալ դեպի երիտասարդությունը, որովհետև նա է հեռացնելու Նիկոլին. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
 
Նիկոլ հեռացնողը։
 
Հայաստանի դժբախտությունների պատճառ եվ կապիտուլյացիան ստորագրող անձի հեռացման օրակարգը իր էվոլյուցիայի ընթացքում հիմնականում ունեցել է ձևակերպված, օդում առկա հարց եվ այն վերաբերվել է ընդդիմությանը։ Կոնկրետ պահերի քաղաքականապես թույլ ընդդիմությանը որոշ ստվերային ուժեր ստիպել են հեռացման գործը դնել այս կամ այն անպատրաստ անձի վրա, որն էլ փայլուն կերպով տապալել է իրեն իջեցված հանձնարարությունը։ Հեռացման տապալման մեղավորներ չենք էլ փնտրում և դրա պատճառը ամենևին քաղաքական չէ, այլ քաղաքակրթական։
 
Ինչո՞ւ և ինչպե՞ս կարելի է դա ըմբռնել: Գոյացած իրավիճակը հասկանալու համար եկեք աբստրահվենք գործող ընդդիմադիր եվ չեզոք ուժերից, առավել ևս դրանց փրկիչ դարձած առաջնորդներից։ Հայացքներն ուղղենք դեպի ընտրական քվե ունեցող եվ չքվեարկող զանգվածին, որն իր ծավալով ավելի քան երկու անգամ գերազանցում է քվեարկող ակտիվ քաղաքացիների թվաքանակը։ 2021 թվականի ընտրություններին չմասնակցած հոծ զանգվածը մինչև 35 տարեկաններն են, իսկ քվեարկածների մոտ կեսը հիսուն եվ ավելի տարիքային շեմից վերև մարդիկ են։ Եթե հաշվի առնենք, որ անցնելիք հինգ տարվա ընթացքում տարեցների քանակը կրճատվելու է և աճելու երիտասարդների շեմում գտնվողների տեսակարար կշիռը, ապա հասկանալի է դառնում,որ հաջորդ ընտրություններին մասնակից երիտասարդները վճռական դերակատարում պետք է ունենան։ Բնական էվոլյուցիոն քաղաքակրթական տրամաբանությամբ հանրության մեջ գեներացվել է մի զանգված, որին բացարձակ չեն հետաքրքրում նախկինների թալանի կոմիքսները, որին զզվելի են ամառվա շոգին սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ և փնթի կեպի գլխին քաշած երկրի կուզիկ առաջին պաշտոնյան, որը չի դիտում Պետրոսի հաղորդումները, որին չի հետաքրքրում ԱԺ կառավարող խմբակցության գավառատիպ գիքորները, որին իրենց բառերով դզում է Թբիլիսիի քաղաքապետ մոդայամոլ, գեղեցիկ կազմվածքով Կախա Կալաձեն։ Այ այս, զանգվածը իրենից անկախ ձեռք է բերել երկրի բախտը որոշելու հիմնավոր իրավունք, առանց պարտավորությունների։ Սրանց ֆենոմենի մասին քչերն են գիտակցում, որն էլ քաղաքակրթական հիմքի վրա հնարավոր քաղաքական փոփոխությունների պատճառ է հանդիսանալու։ Եթե հաշվի առնենք, որ այդ զանգվածը հիմնականում կապ չունի եկեղեցու հետ, ապա առնվազն տարակուսելի կլինի սրբազան շարժման հետ դրանց հնարավոր համագործակցության հարց քննարկելը։ Երկրի առաջին պաշտոնյայի տիկտոկում հայտնվելը, երիտասարդական հեծանվային ցուցադրակրկեսը, վկայում են, որ քպ կուրատորների մոտ արդեն իսկ կա խորը մտահոգություն կալիտուլյանտի ապագայի հետ կապված։
 
Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմադիր քաղաքացին և նրանց միավորումները։ Պետք է երեսով շուռ գալ դեպի երիտասարդությունը, որովհետև նա է հեռացնելու Նիկոլին։