Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Երեւանում Վիվալդիի գլուխգործոց «Տարվա եղանակները» կներկայացվի նորարարական լուծումներով եւ ռեմիքսով

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա բացառիկ նախագիծ.

Վիվալդիի գլուխգործոց «Տարվա եղանակները» կներկայացվի նորարարական լուծումներով, DJ ռեմիքսով: «Vivaldi DJ» խորագրով համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19։00-ին: Միջոցառմանն ընդառաջ երեկ՝ սեպտեմբերի 5-ին կայացավ մամուլի ասուլիս, որի հիմնական բանախոսները՝ «Նյու Ջեներեյշն Փրոջեքթ»-ի գործադիր տնօրեն՝ Շմավոն Գրիգորյանը, Նյու Ջեներեյշն նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Նարեկ Գասպարյանը, Beatbox

հայկական ասոցիացիայի ղեկավար՝ Բագրատ Տերտերյանը /DJ BeatMan/, կոմպոզիտոր, գործիքավորող, երգահան, դաշնակահար Արման Պեշտմալջյանը և ջութակահար՝ Էրիկ Մանուկյանը խոսեցին

նախագծի գաղափարի, բացառիկության և սպասվող անակնկալների մասին։

Նարեկ Գասպարյանի խոսքով նախագծի նպատակը դասական ու սիրված ստեղծագործության միախառնումն է

գերժամանակակից տեխնոլոգիաների հետ: Այս նոր մոտեցումը կսիրվի ինչպես արդեն փորձառու մասնագետների, այնպես էլ դասական արվեստին ոչ այդքան մոտ հանդիսատեսի կողմից։

Շմավոն Գրիգորյանը խոսելով նախագծի մտահաղացման մասին, նշեց: «Նախագծի մտահաղացումը մեր թիմի մոտ առաջացել էր դեռ նախորդ տարվանից։ Մենք միշտ փորձում ենք կյանքի կոչել տարբերվող և ինքնատիպ նախագծեր։ Ու այս նախագիծը ևս տեսակով բացառիկ է, քանի որ թե՛

Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում սա լինելու է առաջին անգամ: Մեզ հաջողվել է համախմբել տաղանդավոր ստեղծագործողների և արդյունքը միանշնական գոհացնելու է մեր հանդիսատեսին։ Եվ սա ևս մեկ առիթ է երիտասարդներին ավելի մոտեցնելու դասական արվեստին։ Ու նաև կուզենամ նշել, որ առաջիկայում՝ արդեն իսկ տարվում են բանակցություններ աշխարհի մի շարք երկրներում ներկայացնելու Vivaldi DJ նախագիծը»:

Բագրատ Տերտերյանը նշեց, որ Vivaldi DJ նախագիծը աննախադեպ է, երաժշտական աշխարհի տարբեր բևեռների համադրություն է և իր համար իսկապես մեծ պատասխանատվություն էր Անտոնիո

Վիվալդիի նման մեծության երաժշտությունը մշակել ժամանակակից երաժշտական տենդենցներին

համապատասխան՝ իհարկե պահպանելով մեղեդին սկզբնական «տեսքով»: Ըստ նրա ամբողջ թիմին հաջողվել է կատարել պատշաճ աշխատանք՝ և՛ դասական արվեստի տեսակետից, և՛ նորարարական լուծումների կիրառման։

Արման Պեշտմալջյանն ու Էրիկ Մանուկրանն էլ փաստեցին, որ նման նախագիծ աշխարհում չի եղել, քանի որ օգտվել են Վիվալդիի «Տարվա եղանակների» օրիգինալ պարտիտուրայից և տոնայնության հետ կապված առհասարակ ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Հանդիսատեսը լսելու է Վիվալդիի «Տարվա եղանակները» օրիգինալ՝ լարային կազմով, որին ուղղակի ավելացրել են նոր գույներ ու տվել են նոր լուծումներ։ Մշակումները լրիվ նոր են և արվել են 0-ից։

Նախագիծն ունի շարունակական բնույթ. առաջիկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում նախատեսվում են VIVALDI DJ, Aram Khachaturian DJ, Arno Babajayan DJ, Mozart DJ և այլ նախագծեր:

Հանդիսատեսին սպասվում է բացառիկ համերգ լի վառ ու հիշվող զգացողություններով։