Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման անդամները Սուրբ Էջմիածնում են
Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ արդեն 4 տարի շարունակ ՀՀ իշխանությունները մեր հասարակությանը նախապատրաստում են «խաղաղության դարաշրջանին»։ Բայց Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե նույնիսկ այդ պարագայում չի երաշխավորում, որ իրական խաղաղություն է լինելու, ուղղակի իրենց հանձնառությունն է չշեղվել խաղաղության օրակարգից։ Ու եթե նախկինում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղության հաստատման օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Արցախյան հակամարտությանը, ապա ներկայում Արցախյան հիմնախնդիրն ընդհանրապես խաղաղության օրակագից դուրս է եկել։ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որ գոնե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որ հետո հանրությանը ցույց տան, թե՝ տեսեք, խաղաղության ճանապարհին հաջողություններ են արձանագրում, կեցցեն իրենք։

Դրա համար էլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարում էր, թե իրենք Ադրբեջանին առաջարկել են վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր։ Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե նույնիսկ կնքվի էլ նման պայմանագիր, ապա Ադրբեջանի համար այն կարող է լինել ընդամենը թղթի կտոր։ Նույնիսկ Տավուշում իրականացված սահմանազատումը և սահմանաքարերի տեղադրումը երաշխիք չէ, որ Ադրբեջանը Տավուշի հատվածից ևս ագրեսիայի չի դիմի։ Փաշինյանը վերջերս Կիրանցի դպրոց կատարած այցելության ժամանակ փորձում էր համոզել, թե վտանգ չկա, երկու կողմից էլ սահմանապահներ են կանգնած։ Բայց սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց շրջանում անվտանգության հետ կապված վստահություն, բնականաբար, չկա։ Ու այդ բնակիչներից շատերն ուղղակի հեռանում են։ Առանց չափազանցնելու կարելի է նշել, որ սահմանամերձ բնակավայրերը կանգնած են դատարկվելու վտանգի առաջ։

Վտանգի զգացողությունը հատկապես սուր է, երբ Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ իրեն ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ նոր կապիտուլ յացիա։ Դրա համար էլ Բաքվից հայտարարություններ են հնչում, թե հայկական կողմը փորձում է որոշ կետեր պայմանագրից դուրս թողնել։ Դրան հետևում է ադրբեջանական պահանջների շարքը։ Ադրբեջանի ղեկավարությունը տևական ժամանակ է, ինչ ընդգծում է, թե խաղաղության պայմանագրի կնքման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Դրան զուգահեռ առաջ է տարվում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը։ Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։ Ու եթե նույնիսկ այս պահանջներն էլ Հայաստանը բավարարի, դրանց նոր պահանջներ են հետևելու։

Քանի որ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների, Ադրբեջանն իրեն ավելի ազատ է զգում և, տեսնելով ՀՀ իշխանությունների զիջողականությունը, փորձում է ճնշել այնքան, ինչքան հնարավոր է։ Մինչ այդ այլ ուղերձներ են հնչում արտաքին դերակատարների կողմից։ Ընդհանուր առմամբ, թե՛ Ռուսաստանից և թե՛ ԱՄՆ-ից խոսում են արցախցիների վերադարձն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ու ռուսական կողմն անգամ ակնարկում է նոյեմբերի 9-ի հայտարարության վերականգնման մասին, երբ նորից կգործարկվի Լաչինի միջանցքը, կապահովվի արցախցիների վերադարձը, և նրանց անվտանգության ապահովման համար պայմաններ կստեղծվեն։ Պատահական չէ նաև, որ ռուսական կողմը Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու նպատակներ ունի։

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրին՝ Ֆրանսիային, ապա պարզ է, որ Փարիզն արցախահայության վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության կողմից է հանդես գալիս։ Նման շեշտադրումներ են արվում նաև ԵՄ պաշտոնյաների կողմից։ Ստացվում է, որ այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի մոտեցումները հանընկնում են։ Մնում է միայն թեմային ընթացք տրվի ու համապատասխան միջազգային մեխանիզմներ ստեղծվեն արցախահայերի իրավունքների վերականգնման համար։ Սակայն զարմանալին այն է, որ հայկական կողմից որևէ արձագանք չկա միջազգային խաղացողների այս հայտարարություններին։ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ընդունել իրենց ուղղված գնդակի փոխանցումը ու շարունակում են ընդգծել, թե երկկողմ ձևաչափով բանակցություններն արդյունավետ են։ Ավելին, նրանք պնդում են, թե անիրատեսական են համարում Արցախ վերադարձը: Խոսուն փաստ է, այնպես չէ՞...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում