Նախաձեռնությունը մեր արձագանքն է ՀՀ-ում ստեղծված իրականությանը. մեկնարկեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը
Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը:
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ողջունելով ներկաներին իր խոսքում ասաց, որ նախաձեռնություն երկար մշակված, լայն քննարկումների արդյունք հանդիսացող նախաձեռնություն է:
«Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդիրների առջեւ եւ այս նախաձեռնությունը մեր արձագանքն է այն իրականությանը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում: Այն հիմնադրվել է, որպեսզի դիմագրավվի, խոչընդոտի եւ կիրառական քայլեր ձեռնարկի այն գործողությունների դեմ, որոնք այսօր ապամոնտաժում են հայկական պետությունը: «Հայաստանը ես եմ»-ը անհատական եւ խմբային պատասխանատվություն է»,-ասաց նա:
Նաիրի Սարգսյանը նշեց, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության արժեքներն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը, քաղաքացիները, տարածքն ու հողը, հայոց նյութական եւ հոգեւոր մշակույթը, հայոց ավանդական ընտանիքն ու քրիստոնեական առաքելական բարոյագիտությունը, հայկականությունն ու ազգային նկարագիրը:
«Մեր սկզբունքներն են՝ արդարություն, ռացիոնալիզմը, պրոֆեսիոնալիզմը, պատասխծանատվությունը, հետեւողականությունն ու կիրառականությունը: Մեր նպատակներն են՝ դիմագրավել երկրի ապամոնտաժման իրականացվող քաղաքականությանը, պայմաններ ստեղծել պետության անվտանգության եւ կենսունակության բարձրացման համար, հնարավորություններ ապահովել քաղաքացու երջանիկ եւ արժանապատիվ կյանքի համար»,- ասաց նա:
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության խորհրդի անդամ, գործարար Սեպուհ Գազարյանը իր ելույթում ասաց, որ «Հայաստանը ես եմ» արտահայտությունը պետք է լինի բոլորի ուղեցույցը, թե΄ ՀՀ քաղաքացիների, թե΄ սփյուռքահայերի համար:
«Հայաստանը ոչ միայն մեր հայրենիքն է, այլեւ մեր մեծ տունը: Մենք բոլորս պետք է ձգտենք պահել այս փոքրիկ, բայց հզոր հայրենքիը, որոն աշխարհագրորեն շրջապտված է բազմաթիվ մարտահրավերներով: Հայրենիքը պետք է դառնա այն հիմքը, որը կաջակցի հայապահպանության գործընթացներին, ոչ միայն կրթության եւ մշակույթի ոլորտներում, այլեւ գիտական, տնտեսական եւ գործարար կապերի զարգացման միջոցով: Այս բոլոր ուղղություններով հայրենիքը համահայկական ջանքերի կարիք ունի, որոնք կօգնեն ոչ միայն պահպանել, այլեւ ամրացնել եւ զարգացնել Հայաստանը»,- ասաց նա՝ կոչ անելով միանալ նախաձեռնությանը՝ միասին ստեղծելու Հայաստանի հաջողությունները:
«Հայաստանը ես եմ նախաձեռնությունը հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...