Դիմագրավել երկրի ապամոնտաժման քաղաքականությանը. ի՞նչ ծրագրեր ունի նոր ձևավորված շարժումը, և ովքե՞ր են համախմբված նրա շուրջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը: Նախաձեռնության ղեկավարը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն է: Նրա խոսքով, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն առաջին հերթին անհատական և խմբային պատասխանատվություն է:
«Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդիրների առջև, ու այս նախաձեռնությունը մեր արձագանքն է այն իրականությանը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում: Այն հիմնադրվել է, որպեսզի դիմագրավի, խոչընդոտի և կիրառական քայլեր ձեռնարկի այն գործողությունների դեմ, որոնք այսօր ապամոնտաժում են հայկական պետությունը»,-ասում է Նաիրի Սարգսյանը:
Վերջինս նաև ընդգծում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ հարցը պետք է լինի Արցախի հակամարտությունը, Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, Ռուսաստանի հետ հարաբերություններում Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Չինաստան հարաբերություններն ու դրանցում առկա նրբությունները հաշվի առնելը, Իրանի հետ հավասարակշռված, փոխշահավետ, ազնիվ քաղաքականության ապահովումը և այլն:
Ի դեպ, նշենք, որ այս նախաձեռնության շուրջ հավաքված են իրենց ոլորտներում փորձ ունեցող, ճանաչված մասնագետներ, որոնք հանրությանը հայտնի են իրենց անձնային որակներով, կրթությամբ, կատարած աշխատանքով, նաև քաղաքական հաստատուն սկզբունքներով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...