Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Հայաստանին բարդ ժամանակներ են սպասվում. Արշակ Կարապետյան

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չունեն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է այդ մասին հայտնել, պնդելով, թե ադրբեջանական կողմը երբեմն այլ նախապայմաններ կամ այլ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում: ԱԳ նախարարի խոսքով, խաղաղության պայմանագրի նախագիծն ունի 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի: «Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել: Իհարկե, մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չէ կարգավորել: Մնացյալը կմնա հետագա բանակցություններին կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Օրեր առաջ իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր հայտնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացի մասով հայկական կողմը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: «Առաջարկի էությունը հետևյալն է, որ Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, 17 հոդվածից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ՝ նախաբանը: Եվս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: Ո՞րն է մեր առաջարկի էությունը. վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները, դա ստորագրել՝ որպես Խաղաղության պայմանագիր, որովհետև հենց ինքը կա նաև Խաղաղության պայմանագիր»,- ասել է Փաշինյանն ու հավելել, թե մեր առաջարկի էությունը հետևյալն է. ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել:

Ադրբեջանը բնականաբար, ոչ միայն մերժում, այլև ծաղրում է փաշինյանական իշխանության առաջարկները։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «հայկական կողմը հերթական անգամ փորձում է հասարակության կարծիքը շեղել իրական իրավիճակից»: Նա ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի իր մեկնաբանությունն ուղարկել է օգոստոսի վերջին։ «Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն՝ հայկական կողմը փորձեց աչք փակել խնդիրների վրա՝ հանելով այն դրույթները, որոնք պետք է արտացոլվեն նախագծում։ Թեև ծրագրի շատ դրույթներ մինչ այժմ համաձայնեցված են, այսինքն՝ մոտավորապես 80 %-ը, որոշ դրույթներ դեռ համաձայնեցված չեն: Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ նախագծից հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Սա չի կարելի ընդունելի համարել։ Որպեսզի խաղաղության պայմանագիրը լինի կայուն և հաջողակ, նախագծում պետք է հստակեցվեն երկու երկրների միջև խնդրահարույց խնդիրները մի շարք ուղղություններով»,- ասել է Հաջիզադեն։

Ավելին, Ադրբեջանը կրկին առաջ է քաշում իր անիրականանալի պահանջները, հայտարարում, թե համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, ապահովի «Զանգեզուրի միջանցքը»։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ որևէ պետություն շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը բանակցությունները վարում է դեմ առ դեմ, կամ ցանկանում է վարել արևմտյան հարթակներում՝ դուրս թողնելով Ռուսաստանին։ Այդ պարագայում Ադրբեջանի դիրքերը գնալով ավելի ուժեղանալու են, հայկական կողմի նկատմամբ ճնշումներն ավելանալու են, իսկ այդ պարագայում անգամ ունենալով «քաղաքակիրթ» Արևմուտքի աջակցությունը շատ բարդ է լինելու։ Լավագույն դեպքում, ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, Ադրբեջանը շրջանակային որևէ փաստաթուղթ կստորագրի, որը խախտելը տեխնիկապես բարդություն չի ներկայացնելու ցանկացած պահի։