«Այստեղ հաց, այստեղ կաց». ստամոքսով մտածող իշխանության կոչը
«Այստեղ հաց, այստեղ կաց». Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս գրառումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցցանցերում, կարծես հայ հանրությունը վերջին վեց տարում չէր հասկացել, որ գործ ունի բացառիկ անսզբունքային, ստամոքսով մտածող, հանուն մի փոր հացի ու իշխանության երկիրը ծախող խմբակի հետ։
«Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»,- գրել էր Փաշինյանը, ապա հաջորդ գրառմամբ փորձել մեղմացնել իր իսկ ասածի ողջ անհեթեթությունը. «Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել ևս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետև մարդն ինքը նյութական է, բայց ոչ զուրկ հոգևոր, էմոցիոնալ, մշակութային ինքնությունից: «Այստեղ հաց, այստեղ կաց» հնարավոր կարգախոս-գործելակարգը վերաբերվում է նաև գրողին, երգիչին, կոմպոզիտորին, դերասանին, փիլիսոփային, նկարչին, ովքեր նաև ոչ նյութական արժեքներ ստեղծելով են հացում, այսինքն՝ հաց ստեղծում»:
2018 թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանը բացառիկ անկեղծությամբ հայտարարեց, թե իր իշխանությունն «-իզմ-եր» չի դավանում, ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության մեջ սկզբունք, ձևավորված աշխարհայացք, տեսլական չունի, ունի մեկ նպատակ՝ ամեն գնով երկարաձգել իր «հացելու» հնարավորությունը։
Ի վերջո, տարատեսակ փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից, ժամանակին չնչին կոպեկներ վաստակող, իսկ այսօր պետության գանձարանի հաշվին լափող և շքեղ կյանք վայելող խառնամբոխը չունի այլ աստված, քան իր ստամոքսն է։ Կոչերն էլ համապատասխանաբար, այսպիսին պիտի լինեին։
Աստղիկ Դավթյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...