Մանե Թանդիլյանի հայտարարությունը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարության վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ իր հայտարարությամբ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ արձանագրելով, որ իբր Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի վերադարձնելու գերիներին՝ նրանց համարելով հանցագործներ։
Մեր հայրենակիցները Ադրբեջանի կողմից առևանգվել են և պահվում են միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, որի մասին արձանագրվել են նաև միջազգային կառույցների կողմից։
Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը բացառապես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ։ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական քարոզչական ատելությունը որևէ աղերս չունի խաղաղության մասին կեղծ հայտարարությունների հետ և ագրեսոր Ադրբեջանի կողմից առնվազն հայ գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին որևէ իրական քննարկում ունենալուն։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...