Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԽաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանԱնվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներԵկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Ներդրումային միջավայրի տակ դրված ականը
Քաղաքականություն

Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հանգամանորեն կանգ առավ 2020-ի նոյեմբերի 9-ին իր իսկ ստորագրած եռակողմ փաստաթղթի հատկապես 9-րդ կետի վրա:

Փաշինյանը նախ նշեց. «Փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր»: Ապա պնդեց, որ «նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»:

Հետո հատվածաբար մեջբերումներ արեց հիշատակված փաստաթղթի խնդրո առարկա 9-րդ կետից: Մեջբերեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու: Ու, իր մեջբերածի վրա հիմնվելով, հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: «Նման դրույթ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա»,- շեշտեց Փաշինյանը:

Բա՛յց:

Նա ինքն այդ ելույթում մի քանի անգամ նշեց, թե դա հրապարակային փաստաթուղթ է: Ասենք ավելին՝ այդ փաստաթղթի հայերեն թարգմանությունն ու ռուսերեն բնօրինակը զետեղված են կառավարության պաշտոնական կայքում: Այդքան «մեջբերումասեր» Նիկոլ Փաշինյանը միանգամայն հասկանալի պատճառներով համառորեն «չտեսավ» ու չմեջբերեց դիտարկվող փաստաթղթի 9-րդ կետի հետևյալ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում (Փաշինյանինը հրավիրել անիմաստ է) «վերահսկողություն» բառի և «Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններ» կապակցության վրա:

Հարց է ծագում. ըստ փաստաթղթի ու Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության, ի՞նչ է նշանակում «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողություն», ի՞նչ էր, էլի, անելու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը, եթե ոչ՝ հենց այդ հաղորդակցության վերահսկողությունը, ինչը տրամաբանորեն ներառում է անվտանգության ապահովումը (թե չէ, ինչո՞ւ էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարմինը դրանով զբաղվելու):

Մեկ այլ հարց. բառախաղերի, տառակերության ետևից ընկնելով՝ Նիկոլ Փաշինյանն ում է ինչ ուզում ապացուցած լինել: Ու սա ի՞նչ է, նրա հերթական սո՞ւտը, «կռուտի՞տը», թե՞ մեկ այլ բան:

Իսկ իմա՞ստը: Մանավանդ, իր՝ բազմիցս հրապարակային մանիպուլ յացիաների ու փաստերի նենգախեղման մեջ «բռնված» վայ-կառավարչի դեպքում:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարությունը արեց՝ ըստ երևույթին փորձելով ինքն իրեն խմբագրել, սակայն ավելի բարդացրեց վիճակը՝ ըստ էության «յուրովի» մեկնաբանելով իր իսկ ստորագրած փաստաթուղթը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում գրված ձևակերպումը չի նշանակում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է ներկա գտնվեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Ռուսական սահմանապահ ուժերի ներկայությունը Հայաստանում դա Հայաստանի որոշելու խնդիրն է։ Եթե վաղը Հայաստանը որոշի, որ նրանք չպետք է ներկա լինեն, նրանք ներկա չեն լինի»,-ասաց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում