Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Հայաստանը կանգնած է կրիտիկական խաչմերուկում, ԱՄՆ-ն կարող է բացառիկ և որոշիչ դերակատարում ունենալ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

ԱՄՆ կոնգրեսականներն ու սենատորները մասնակցել են Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին վերաբերող լսումներին, որոնց շրջանակում ողջունել են Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք:

Լսումները նպատակ են ունեցել ուրվագծել ուղիներ, որոնցով Միացյալ Նահանգները և Կոնգրեսը կարող են աջակցել Հայաստանին՝ շարունակելու իր ժողովրդավարական ուղին, ապահովելու ինքնիշխանությունը, վերջնականապես հաստատելու խաղաղություն և կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև զսպելու Ռուսաստանի՝ տարածաշրջանում գերիշխելու ջանքերը:

«Հայաստանը կանգնած է կրիտիկական խաչմերուկում: Միացյալ Նահանգները կարող է բացառիկ և որոշիչ դերակատարում ունենալ Հայաստանի՝ խաղաղ, ժողովրդավար, կայուն, ապակայունացնող տարրերից զերծ ապագային աջակցելու հարցում», - ասել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը:

Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանը բախվում է նոր մարտահրավերների, սակայն երկրի ներուժը հնարավոր է կյանքի կոչել միայն Արևմուտքի հետ իրական ինտեգրման միջոցով՝ խորացնելով կապերը Եվրոպայի, ԱՄՆ-ի, նրանց դաշնակիցների հետ:

«Հայաստանը խիզախ քայլեր է ձեռնարկել` պաշտպանելու անկախությունը և իրեն հեռվացնելու ռազմական հանգացործ Պուտինի ազդեցությունից: Այս որոշումները հեշտ չեն տրվել, հատկապես տարածաշրջանում, որտեղ Պուտինի ազդեցությունն ամենուր է: Մոսկվան անընդհատ ցույց է տվել, որ նախընտրում է Հայաստանն ու նրա հարևաններին տեսնել հակամարտության մեջ: Այս ռազմավարությունը նախատեսված է ՌԴ-ի գերիշխանությունը պահպանելու համար», - շարունակել է Ուիլսոնը:

Ըստ նրա՝ ՌԴ-ն ցանկանում է վերստեղծել ԽՍՀՄ-ը, սակայն հայ ժողովուրդն այլ բան է ցանկանում:

«Նրանք ցանկանում են խաղաղություն, ժողովրդավարություն, դրսից միջամտությունից զերծ ապագա... այստեղ ԱՄՆ-ն պետք է որոշիչ դերակատարում ունենա: Մենք պետք է այնտեղ լինենք՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարության կառուցման հարցում, շտկելու տնտեսական և քաղաքական իրավիճակը», - ասել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահը:

Այս լսումներին նախորդել էր Հելսինկյան հանձնաժողովի անդամ օրենսդիրների հուլիսին կայացած ճանաչողական այցը Հայաստան, որի ընթացքում նրանք արձանագրել են Հայաստանի անկայուն ռազմավարական իրավիճակը, բայց միևնույն ժամանակ նրա դիմացկունությունը, տարածաշրջանում ժողովրդավարության օրինակը ծառայելը և հասարակական-քաղաքական կոնսենսուսը՝ հօգուտ եվրոպական ապագայի: