Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում, Հայաստանի իշխանություններն էլ ոչ միայն կտրուկ հրաժարվում են կատարել դրա պահանջները, այլև մանիպուլյացիաներ են անում։ Իհարկե, Փաշինյանը կարող էր գնալ ավելի ընդունելի ճանապարհով և հետ կանչել ստորագրությունը, մանավանդ, որ Ռուսաստանին և Ադրբեջանին մեղադրում է հայտարարության մյուս կետերը խախտելու մեջ, բայց փորձում է հերքել անհերքելին։

Երեկ խորհրդարանում նա հայտարարել է, թե մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին և այդ հայտարարություններից ակնհայտ է, որ այդ հայտարարությունը չեն կարդացել:

«Այդքան քննարկվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Եկեք կարդանք՝ ինչ է գրված. «Ապաշրջափակվում են տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ: Առաջին հերթին դրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Դա բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է, օրինակ Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ երկաթուղիներ: Ընդ որում Մեղրիով և Իջևան-Ղազախով: Ավտոճանապարհի բացում, ասենք, Հայաստանից Իրան Նախիջևանով, Հայաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան և այլն: Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի թողնում աշխատի: Եթե բաց է, ասեք, մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,- ասաց նա:

Փաշինյանը շարունակեց կարդալ 9-րդ կետի հաջորդ նախադասությունը. «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»:

Ուշադիր լսեցի՞ք, երաշխավորը ՀՀ-ն է, և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, այդ երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Եվ երաշխավորողը, և կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ որևէ բան գրված, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի: Ամեն ինչ անում է ՀՀ-ն, և դրանից են բխում իրավազորության և սուվերենության մասին մեր պատկերացումները:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշել, թե Հայաստանը ոչ դիվանագիտական խողովակներով, ոչ էլ հրապարակային չի հայտնել եռակողմ հայտարարությունից հրաժարվելու մտադրության մասին։

«Խոսքը միջազգային իրավունքի մասին է, այն փաստաթղթերի մասին, որոնք ստորագրել են կողմերը, որոնց կողմերը պարբերաբար հղում են անում։ Եվ ավելին, խոսվում է փաստաթղթերի մասին և մեջբերումներ են արվում փաստաթղթերից, որոնք իրականացվում են։ Փաստաթղթերի մեջբերումներին նման անլուրջ, եթե չասենք՝ անպատասխանատու կերպով վերաբերվել, ըստ իս, չի կարելի»,- ասել է Զախարովան։

Ըստ էության, Ռուսաստանն առաջարկում է կամ հրաժարվել հայտարարությունից՝ դրանից բխող հետևանքներով, կամ կատարել այն։ 

Մարի Եսայան