Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր կառավարության նիստում ուշագրավ հայտարարություն է արել։ Նշել է, թե այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ունենք հանցագործության 18,818 դեպք, մինչդեռ նույն ժամանակահատվածում 23 թվականին ունեինք 19,891 դեպք:
«81,7 տոկոսը 18,818 դեպքից ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են: 23 թվականի առաջին կիսամյակի հետ համեմատած ծանր հանցագործությունները ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց աճել են առանձնապես ծանր հանցագործությունները դրանք 17,8 տոկոսով աճ են գրանցել և ինչն է նաև մեզ համար մտահոգիչ՝ զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճ է արձանագրվել»,- ասել է Վարդապետյանը:
Հանցագործությունների թվի նվազումը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների հաշվին է։ Իշխանությունները միտումնավոր չեն ասում, որ նվազումն էլ կապված է ոչ թե հանցագործությունների բացահայտման, այլ կոծկման, հաղորդումներ չընդունելու, բյուրոկրատական քաշքշքուկներով մարդկանց զզվեցնելու հետ։ Իսկ ծանր հանցագործությունները բարդ է կոծկել։ Արդյունքում էլ ակնհայտ է դառնում, որ Հայաստանն օրըստօրե վերածվում է ոչ թե Սիցիլիայի, այլ Հարավային Սուդանի, որտեղ բոլորը կրակում են բոլորի վրա։ Դե, իսկ, իրավապահ համակարգը զբաղված է մեկ մարդու պաշտպանությամբ։
Էլիզա Գալստյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...