Արևային էներգիան կարող է դառնալ Բրազիլիայի տնտեսական աճի շարժիչներից մեկը
Բրազիլիայի արևային էլեկտրակայաններն արտադրել են 15 գիգավատ էլեկտրաէներգիա։ Միաժամանակ արդյունաբերության զարգացման համար ներդրվել է ավելի քան 64 միլիարդ ռեալ (11,3 մլրդ դոլար)։ Այս մասին ասվում է Բրազիլիայի արևային ֆոտոգալվանային ասոցիացիայի (Absolar) զեկույցում։
Արդյունաբերության զարգացման շնորհիվ ստեղծվել է ավելի քան 452 հազար աշխատատեղ։ Միաժամանակ պետական բյուջե է մուտքագրվել 21,3 մլրդ ռեալ (3,7 մլրդ դոլար):
Երկրի բոլոր նահանգներում գործում են ամենամեծ արևային էլեկտրակայանները։ Էներգիայի այս աղբյուրն առավել ակտիվորեն օգտագործվում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում: Նրա օգնությամբ արտադրվում է էլեկտրաէներգիայի 58,6 տոկոսը։ Հարավ-արևելյան տարածաշրջանում արևային էներգիային բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության 40,3 տոկոսը, հարավում՝ 0,5 տոկոսը, հյուսիսում և կենտրոնական-արևմուտքում՝ 0,3-ական տոկոս:
Absolar-ի գործադիր տնօրեն Ռոդրիգո Սաուայայի խոսքով՝ արևային էներգիայի օգտագործման ավելացումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Բրազիլիայի տնտեսության զարգացման համար։ «Արևային էներգիայի զարգացումն ապահովում է կայուն զարգացում, նվազեցնում տնային տնտեսությունների ծախսերը և բարելավում Բրազիլիայի արտադրական հատվածի մրցունակությունը: Այս գործոնը գնալով ավելի է ազդում ազգային տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև ապահովում է էկոլոգիայի ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը»,- ասել է Absolar-ի ներկայացուցիչը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի