Ընդդիմությունը մեղմացրե՞լ է հռետորաբանությունը
Ավարտվեց ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան, որի արդյունքները որևէ լավ բան չեն հուշում։ Թեպետ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում էր, թե թեժ աշուն է սպասվում գործող իշխանություններին, քառօրյայից պարզ դարձավ, որ իշխող «Քաղպայմանագրի» ու խորհրդարանական խմբակցությունների միջև ինչ-որ ջերմ ալիք է անցել։ Իհարկե, բանը դեռ գրկախառնություններին չի հասել, սակայն այն, որ ընդդիմությունը կոշտ քննադատության փոխարեն նախընտրում է մեղմիկ ու հուշիկ զրույցները, Նիկոլ Փաշինյանին «պարոն վարչապետ»-ով դիմելը, Արցախի և անվտանգության հարցում քննադատությունների դոզան նվազեցնելը որոշակի կասկածի տեղիք են տալիս։
Արդյո՞ք մարտավարական հնարք է, թե՛ ընդդիմությունը փոխել է իր ռազմավարությունը, չեն պարզաբանում։ Բայց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին խորհրդարան հստակ նպատակով՝ իշխանափոխության համար գործուղած ՀՀ քաղաքացին մտահոգվելու լուրջ տեղիք ունի։
Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը պետք է ապացուցի, որ շարունակում է կատարել քաղաքացուն տրված իր խոստումը, հակառակ պարագայում, նոր խորհրդարանական ընտրություններին սոսկալի պարտություն են կրելու։
Նոնա Սահակյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...