Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ամենակարևոր տեղում պետք է լինեն, իսկ Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին. Արշակ Կարապետյան

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրը Բաքու է այցելել։ Նրա հանդիպումների վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում, նշել են միայն, որ Մուրը դասախոսություն է կարդացել ADA համալսարանում:

Բրիտանական հատուկ ծառայության տխրահռչակ ղեկավարի այցը հաջորդում է ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ուենցած արտառոց մի իրադարձության։ Ռիչարդ Մուրն ու ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը համատեղ հոդված էին հրապարակել, նշելով, թե համաշխարհային կարգը «այնպիսի վտանգի տակ է, ինչպիսին մարդկությունը չի տեսել «սառը պատերազմից» ի վեր»։ Հոդվածը՝ երկու ստորագրությամբ, հրապարակվել է Financial Times-ում, նախկինում նման բան երբեք չի հրապարակվել:

Անգլոսաքսոնական երկու տերությունների հատուկ ծառայությունների ղեկավարների խոսքով, Լոնդոնը և Վաշինգտոնն ակտիվորեն համագործակցում են միասնական ճակատ ստեղծելու համար՝ «դիմադրելու» Ռուսաստանի ագրեսիվ մղումներին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նվաճողական պատերազմին Ուկրաինայում:

Արևմուտքը չափազանց վաղուց է ցանկանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում, իսկ Մեծ Բրիտանիան հիմնական շահագրգիռ կողմերից է։ Ռիչարդ Մուրի այցն էլ լիովին տեղավորվում է Հարավային Կովկասում նոր էսկալացիա հրահրելու՝ Արևմուտքի քայլերի մեջ։

Ի վերջո, ո՞վ է Ռիչարդ Մուրը։ Բրիտանական MI6-ի ղեկավարի պաշտոնում նա նշանակվել է 44-օրյա պատերազմից հաշշված ամիսներ առաջ՝ 2020 թ. հուլիսին, իսկ 2020 թվականի նոյեմբերի 11-ին, պատերազմի ավարտից հետո Ռիչարդ Մուրը ժամանել էր Անկարա և հանդիպել Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նրանք քննարկել էին «վերջին դեպքերը Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում»: Ռիչարդ Մուրը 2014-18 թթ եղել դեսպան Թուրքիայում, 90-ականներին էլ եղել է այդ դեսպանատան աշխատակից՝ ոչ դեսպանի կարգավիճակով։ Թուրքական լրատվամիջոցներում հաճախ է նշվում, որ նա Էրդողանի մտերիմ ընկերն է, անգամ 2016 թ. հեղաշրջման ժամանակ մեծ աջակցություն է ցուցաբերել Էրդողանին՝ անձամբ մեղադրել Գյուլենին։ Թուրքական ընդդիմադիր մամուլն էր մշտապես նշում է, թե հենց Մուրն է աջակցել Էրդողանի առաջխաղացմանը։

2022 թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ռիչարդ Մուրին: Դրանից ամիսներ առաջ էլ Հայաստան էր եկել ԿՀՎ տնօրեն Բերնսը։ Ռիչարդ Մուրի հետ Փաշինյանը հանդիպել էր նաև այս տարվա փետրվարին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Փաստացի, Արևմուտքն արդեն անցել է Հարավային Կովկասը միջից պայթեցնելու գործնական քայլերին, և բրիտանական գլխավոր հետախույզի այցը դրա վառ ապացույցն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Արևմուտքի խամաճիկը, դրվել հեռակառավարման վրա, իսկ Արևմուտքն ամենևին էլ ցանկություն չունի պաշտպանելու Հայաստանի շահերը, ավելին, Արևմուտքը Հարավային Կովկասում օտար մարմին է։ «Սա վտանգավոր խաղ է Հայաստանի համար, բայց խաղացող կողմը Հայաստանի ղեկավարությունը չէ։ Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարման վահանակի վրա, ղեկավարողը նստած է այլ դեսպանատանը»,- ասել էր Կարապետյանը։

Գեներալ-մայորը զգուշացրել էր, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ամենակարևոր տեղում պետք է լինեն, իսկ Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին: «Անձնական համակրությունները մի կողմ, պետք է ռեալ գնահատեն իրավիճակը»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայաստանի գործող իշխանություններն էլ ոչ թե Արևմուտքի հրահանգները կատարում են ՀՀ անվտանգությունը ապահովելու, այլ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու համար։ Թե դա ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, պարզ է յուրաքանչյուրին։