Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման անդամները Սուրբ Էջմիածնում են
Քաղաքականություն

Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը։

«Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության․

Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ անծանոթ միջավայր։ 100 տարի է՝ հայ ժողովրդի մի քանի սերունդ պարտությունը չգիտեր՝ ինչ է։ Մենք մոռացել էինք պարտությունը։

Պարտության քաղաքացին, պարտության հասարակությունը

Պարտությունը ձևավորում է իր սպեցիֆիկ քաղաքացուն, իր սպեցիֆիկ հասարակությունը։ Սա նորմալ միջավայր չէ, և պայքարի ռազմավարությունը մշակելիս սա պետք է հաշվի առնել։ Այն, որ պարտությունից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվել, մեր ազգային ամոթն է։ Մյուս կողմից, մենք չենք ընդունում և խորությամբ չենք հասկանում նոր իրականությունը։ Պարտված քաղաքացին և պարտված հասարակությունը նշանակում է սոցիալական բազմաթիվ խեղված հարաբերություններ ու պատկերացումներ։ Մենք պետք է փորձենք ուսումնասիրել ու հասկանալ այս ամենը, որ ընդդիմադիր պայքարը բերի հաջողության։

Պարտության քաղաքացին

Պարտության պայմաններում դժվար է մարդ մնալ։ Բոլոր պետություններում է այդպես։ Բարոյական նորմեր խախտելը հեշտանում է, քանի որ այդ նորմերը դադարում են աշխատել, ու դրանք խախտողը դադարում է զգալ իր արածի նշանակությունն ու հետևանքը։

Արդարադատության նորանշանակ փոխնախարարի էպիզոդը ողբերգություն էր. այն կապ չուներ ո´չ գրքի, ո´չ նրա հեղինակի հետ։ Դա բոլոր հայտնի այլանդակ համակարգերի միքս էր՝ սկսած սովետական գուլագից՝ հրաժարվել ծնողներից, ընտանիքից, ընկերներից... Դա ֆաշիստական էպոխայից էր՝ այրել գրքերը։  Սա մեր «նոր նորմալությունն» է։

Միայն տոտալ պարտված հասարակության մեջ է հնարավոր «Մեծարգո»-ի ժանրը։ Իշխանության ղեկավարին, որը պարտվել է երկրի կեսը, իսկ մյուս կեսի ճակատագիրը դրել է անորոշության մեջ, ստիպում են դիմել «մեծարգո»-ով։

Ի՞նչ կարիք կա մարդկանց խեղելու։

Ցանկացած աշխատանքային դիմելաձև, օրինակ՝ պարոն վարչապետը, լրիվ բավարար էր։ Ոչ, պարտված երկրի պարտված քաղաքացուն խեղում են մինչև վերջ։

Մարդկային անկման և մարդկայնության խեղման բազմաթիվ մեխանիզմներ ունի իշխանությունը։ Ի՞նչ կարիք կա այդ ամենն անխնա կիրառելու՝ յուրայինների կամ այլոց հանդեպ։ Այդպես միայն ավելի եք ավերում այս հասարակությունը։

Հայաստանում նոր ու շատ վտանգավոր բարիկադավորում է ձևավորվում։ Հասարակության մի մաս դադարում է ընդհանուր հոգեբանական հայրենիք ունենալ «մեծարգոյական» շերտի հետ։ Սա շատ վտանգավոր միտում է, բայց նաև՝ հասկանալի։ Դատաիրավական համակարգում կատարվող սարսափներն արձանագրում ենք բոլորս, բայց դրանք իրականացնում են կոնկրետ մարդիկ՝ անուն-ազգանունով և երբեմն որոշակի կենսագրություն ունեցող ՀՀ քաղաքացիները։ Հրայր Թովմասյանին դատում են, որովհետև կարծիք ունի։ Կկոչվի դա հատուկ կարծիք, թե անհատական, էական չէ։ Այսօր քաղաքացին պետք է կարծիք չունենա։

Լուծումը

Մեծ է գայթակղությունը՝ բոլորին հատ-հատ մեղադրելու, բայց դրա արդյունավետությունը կասկածելի է։ Դրանից ավելի ագրեսիվանում է բարիկադավորումը՝ իրենց մեջ ու իշխանության շուրջ։ «Մեծարգոյականները» խզում են այլ միջավայրերի հետ իրենց սոցիալական կոմունիկացիաները՝ «մի խանգարեք մեզ լինել այդպիսին» լուռ կարգախոսով։

Հնարավոր չէր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր փոքր Հայաստանում հնարավոր էր ստանալ այսպիսի մեծ հրեշ։ Այս համակարգը՝ պարտության համակարգը, իր բազմաթիվ լծակներով կջարդի մեր պետությունը, կխեղի նորմալ մարդկանց։

Պարտության  հասարակությունը

Մենք ունենք արխայիկ հասարակություն, որն էապես ծանրացել է պարտության բեռով։ Փողոցից եկած «временщик»-ները համոզում են, որ մենք անպատմություն զանգված եք, անունակ՝ որևէ լուրջ բանի։

Պարտության  հասարակություններում հանրային թրիգերների որակները և ընդվզման ունակություններն այլ են։

Հայ մարզիկի հանդեպ անարդար մրցավարությունն ավելի բուռն ներհանրային արձագանք ծնեց, քան՝ պետականության փլուզման իրական վտանգը։

Չկառավարվող ներքին կյանքը՝ օր օրի այլանդակվող բարքերով, կոմունալ համակարգերի տապալումները, ամենօրյա ողբերգական վթարները, պոռթկում ու տագնապ չեն առաջացնում։

Պարտության հասարակության բարքերը, նպատակները, բարոյական նորմերը, ցանկությունները, կարողությունները էապես տարբերվում են ստանդարտ հասարակություններից։

Հետևաբար՝ ցանկացած շարժման, ցանկացած ընտրության, ցանկացած հանրային-քաղաքական փուլի պատրաստվելիս սա պետք է հասկանալ։ Չհասկանալ, նշանակում է ի սկզբանե պարտվել։ Հասարակությունից ակնկալիքը և հասարակության վիճակը իրար չեն բռնում։

Մենք զարմանում ենք, թե ինչպես կարող մեր հասարակությունն այսքան անտարբեր լինել Բաքվի բանտերում պահվող իր գերիների հանդեպ։ Բացատրությունը գուցե այն է, որ պարտության հասարակությունն ինքն իրեն զգում է նույնքան ջարդված, անհույս վիճակում, գերության պես մի միջավայրում։ Այդ պատճառով է նրա էմպատիայի զգացումն այդքան թույլ։ Կոպիտ ասած՝ «մեկը լիներ մեր մասին մտածեր»։

Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է կատարվելու, երբ Բաքվում սկսվեն դատավարությունները ու մատուցվեն մեր անպատրաստ, կոտրված հասարակությանը, որի հետ ոչ ոք նախապես այս թեմայի շուրջ աշխատանք չի տանում։

Պետք չէ նեղանալ (առավել ևս վիրավորել) քաղաքացուն ու հասարակությանը, պետք է նրան հետ աշխատել՝ ինչպես ծնող, ինչպես ուսուցիչ։ Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը»։