Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը, Ուկրաինայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա կապակցությամբ, շնորհավորել է Օդեսայի մարզի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիային և շնորհակալություն հայտնել ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին քաղաքում սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Այս մասին տեղեկանում ենք Օդեսայի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից։
Ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանն իր երախտագիտությունն է հայտնել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին և Օդեսայի քաղաքային խորհրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բաժնի ղեկավարին աջակցության և ֆեդերացիայի բարձր գնահատականի համար։
Ինչպես հայտնել ենք, հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ամիսներ առաջ ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...