Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման անդամները Սուրբ Էջմիածնում են
Քաղաքականություն

Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան

Հնդկական մի քանի լրատվամիջոցներ օրերս տեղեկություն են տարածել, թե Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ իր օդուժի արդիականացման հարցով։ Նշվում է, թե Հայաստանը ձգտում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը և իր ինքնաթիռների սպառազինության և պահպանման հարցով օգնություն է խնդրում Հնդկաստանից։ Հայաստանի կողմից շահագործվող ՍՈՒ-30-ները տարբերվում են մեր գործառնություններից, ուստի պետք է տեսնենք՝ ինչ կարելի է անել: Բանակցությունները միայն սկզբնական փուլում են։ Հայկական կողմը ցանկանում է արդիականացնել իրենց ՍՈՒ-30-ները և ինտեգրել հնդկական զենքերը։

Հայաստանը 2019-ին Ռուսաստանից գնել է չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ, սակայն նրանք չեն մասնակցել 2020-ին Ադրբեջանի հետ արցախյան հակամարտությանը, քանի որ օդանավը չուներ կրակային հզորություն, ներառյալ՝ «օդ-երկիր» դասի կառավարվող ռազմամթերք։ Ըստ հնդկական մամուլի, մեկ այլ ոլորտ, որը Հայաստանը դիտարկում է, ՍՈՒ-30-ի սպասարկումն է, ինչպես նաև օդաչուների ուսուցումը։

ՍՈՒ-30 ինքնաթիռները Հայաստանը գնել էր 44-օրյա պատերազմից առաջ, ապա մեղադրանքներ հասցեագրել Ռուսաստանին, թե համապատասխան հրթիռներ չեն տրամադրել։ Մինչդեռ, Ռուսաստանը, ըստ ռազմական փորձագետների, վաճառել է այն, ինչ պատվիրել է Հայաստանը։ Փաշինյանին այդ կործանիչ ինքնաթիռները հարկավոր էին միայն լուսանկարվելու, գլուխ գովալու համար։ Հնդկական մամուլն էլ նշում է, թե օդաչուների ուսուցման խնդիր կա, ինչը փաստում է, որ Երևանն այդ ուղղությամբ էլ ժամանակին քայլեր չի արել։

Այսօր էլ Երևանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից ու Հնդկաստանից՝ դա ներկայացնելով որպես մեծագույն ձեռքբերում ու քաղաքական քայլ, մինչդեռ ոլորտի ճանաչված փորձագետները նշում են՝ այդ զենքերն ու համակարգերը հայկական զինուժին ինտեգրելու լուրջ խնդիրներ կան, չհաշված, որ այդ զենքերը մի քանի անգամ թանկ արժեն, որևէ կերպ ձեռնտու չեն։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դեռ մարտին էր նշել, թե Հնդկաստանից բերված զենքը Հայաստանում է արդեն մեկ տարի, սակայն անսարք վիճակում է: «Իմ ձեռքի տակ կա գրավոր տեղեկություն, որ հնդկական զենքերն արդեն մեկ տարի է չեն կարողանում վերանորոգել և սպասարկել Հայաստանում»,- ասել էր նա՝ քննադատելով իշխանությունների քաղաքականությունը ռազմատեխնիկական ոլորտում: Ըստ Արշակ Կարապետյանի Հնդկաստանից ձեռք բերված հրետանային արկերի տրամաչափն այլ է, իսկ ՀՀ առկա այլ տրամաչափի հրետանային արկերի մեծ քանակ կա, այդ դեպքում այն դառնում է անպիտան։

Նախկին նախարարը նշել էր, որ սպասարկման դժվարություններ եղել են նաև նույն ռուսական արտադրության մի շարք սպառազինությունների, օրինակ՝ «Իսկանդերների» կամ Սու-30ՍՄ կործանիչների դեպքում: Բայց նախ՝ Հայաստանը միշտ չէ, որ իր բյուջեից վճարել է դրանց սպասարկման համար. շատ հաճախ ռուս մասնագետներն իրենց վրա են վերցրել այդ խնդրի լուծումը: Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերություններն այս ոլորտում բոլորովին այլ որակի և մակարդակի էին։ Հայաստանի ռազմական գերատեսչությունից որևէ կերպ չէին մեկնաբանել նախկին նախարարի հաղորդած տեղեկությունը։

Արշակ Կարապետյանը նաև տարակուսանք էր հայտնել, որ «Երևանը 5 մլն դոլարի փամփուշտ է գնում, մինչդեռ Հայաստանում կա փամփուշտի գործարան։ Իսկ որքան հրետանային արկ պետք է գնես որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան»,- նշել է Արշակ Կարապետյանը։