Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ

ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը միտված է հանցագործությունների կանխմանն ու հանրային անվտանգության ապահովման որակի բարձրացմանը։ Այսպես է հիմնավորել անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթի մշակումը նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։

Հանրային լրագրության ակումբը կազմակերպված քննարկման ժամանակ Ռուսլան Մարանդյանը, անդրադառնալով նախագծի առնչությամբ առկա տարբեր մոտեցումներին, նշել է.

. Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը կարող է իրականացվել բացառապես օրենքով նախատեսված իրավաչափ նպատակների շրջանակներում (իրավախախտումների կանխում, նախականխում և բացահայտում, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերում, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերում, հասարակական կարգի պահպանություն ու անվտանգության ապահովում)։ Այլ նպատակներով տվյալների մշակումն արգելվում է։

. Տվյալներն ունենալու են բարձր պաշտպանվածություն։ Նախատեսվում է ներդնել արդի տեխնոլոգիական լավագույն լուծումներով և հնարավոր ամենաբարձր պաշտպանվածությամբ համակարգ։

. Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում՝ օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներով։

.Մոտեցումն առկա է նաև միջազգային փորձում։ Դրա հաշվառմամբ՝ օրենսդրական փաթեթում նախատեսված են մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ։