Գիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը
Չինաստանի և ԱՄՆ-ի գիտնականների խումբը հայտնագործել է նոր հեղափոխական մեթոդ, որը նպատակ ունի բարելավել արևային վահանակների աշխատանքը: Նոր տեխնոլոգիան բարձրացնում է դրանց արդյունավետությունը մինչև 90 %: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ արևային վահանակներն արդեն բարձրացրել են իրենց արդյունավետությունը 25 %-ով: Երկարաժամկետ շահագործումից հետո վահանակները պահպանում են իրենց արդյունավետության մինչև 90 %-ը: Այսինքն, վահանակներն աշխատում են ավելի երկար և ավելի լավ:
Արևային վահանակների հիմնական խնդիրն այն է, որ երկարաժամկետ օգտագործումից հետո առաջանում են թերություններ: Եվ դրանք դժվար է վերացնել, քանի որ վահանակները պաշտպանող նյութերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդյունավետությունը: Հետևաբար, վահանակների աշխատանքը ժամանակի ընթացքում վատթարանում է: Ուստի, հետազոտությունների համար փորձերի արդյունքում գիտնականների խումբը հայտնագործել է մեթոդ, որը բաղկացած է տերպիրիդին օգտագործելուց որպես միջոց վահանակները թերություններից և վնասներից պաշտպանելու համար, անկախ նրանից, թե որքան երկար են դրանք աշխատում: Սա թույլ է տալիս նյութն օգտագործել բարձր կոնցենտրացիաներով՝ առանց վահանակների արդյունավետությունը նվազեցնելու:
Հետազոտողները վստահ են, որ իրենց հայտնագործությունը կօգնի արևային մարտկոցները դարձնել ավելի հուսալի և դիմացկուն, ինչը հատկապես կարևոր է էներգախնայող տեխնոլոգիաների աճող պահանջարկի համատեքստում:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Աննա Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի