Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունների ներքին և արտաքին քաղաքականությունները շաղկապված են։ Շատ հաճախ է նշվում, որ երկրի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, բայց չպետք է անտեսել, որ արտաքին քաղաքական միջավայրի ազդեցությունը երկրի ներքաղաքական իրավիճակի վրա նույնպես մեծ է լինում։ Իսկ եթե նախկինում պետությունները կարող էին գոյատևել ու զարգանալ մեկուսացման պայմաններում, ապա ներկա փուլում իրավիճակը բոլորովին այլ է։ Նույնիսկ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված հազարից ավելի պատժամիջոցների պարագայում անհնար է այդ երկրին մեկուսացնել։

Ու որոշ ուղղություններով Արևմուտքը նույնիսկ շահագրգռված է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Ընդհանրապես, գլոբալացման գործընթացի արագացումը նպաստել է, որ պետություններն ավելի շատ են փոխկապակցված միմյանց, համաշխարհային տնտեսությունը միահյուսված է, իսկ արտաքին ազդակների դերակատարությունն ավելի է մեծացել։ Ուստի, արտաքին քաղաքականության առումով ավելի նպաստավոր իրավիճակում հայտնվելու համար անհրաժեշտ է գործել՝ հետևություններ անելով այն միտումներից ու գործընթացներից, որ ներկայումս տեղի են ունենում։ Այս իրողության գիտակցումը հատկապես մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն այնպիսի աշխարհագրական դիրք ունի, որ արտաքին միջավայրը մեր ապագայի համար թերևս ամենավճռորոշն է։

Ու հետաքրքրական է, որ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի արտաքին միջավայրին, նշում է. «Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր»։ «Շատ խելացի» մտքեր է արտահայտել Հայաստանի վարչապետը, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ է իր պաշտոնավարումից 6 տարի հետո Փաշինյանը հանկարծ հասկանում, որ միջազգային հարաբերությունների մասին իր պատկերացումները մնում են մակերեսային։ Իրականում չպետք է այդպես լիներ, քանի որ աշխարհն ու միջազգային հարաբերությունն այնքան էլ քաոսային չեն, ինչպես երևում է առաջին հայացքից։ Ինչպես ցանկացած գործող համակարգ, այնպես էլ միջազգային հարաբերությունները գործում են որոշակի օրինաչափությունների շրջանակում։ Իսկ այն դերակատարները, որոնք ըմբռնում են այդ օրինաչափությունները և գործում են դրանց համապատասխան, կարողանում են իրենց ճանապարհին հաջողություններ արձանագրել։

Իսկ այդ օրինաչափությունները հասկանալու համար պետք է սովորել ու, ամենակարևորը, գնահատել պրոֆեսիոնալիզմը։ Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը հակառակն է արել, իրեն թվացել է, թե ամեն ինչ գիտի ու որևէ մեկի խորհրդի կարիքը չունի։ Ու անգամ կարող է իրեն թույլ տալ զրոյական կետից սկսել բանակցությունները, իսկ բանակցային գործընթացի մասին տեղեկանալ հենց Ալիևից։ Այսքանով հանդերձ, նա միշտ իր իշխանության քայլերը դիվանագիտական հաղթանակներ է ներկայացրել, ինչպես 2020 թվականի հոկտեմբերին էր, երբ նշում էր, թե միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Բայց, ինչպես ցույց է տալիս ժամանակը, հետո պարզվում է, որ Փաշինյանի կողմից նշված դիվանագիտական հաղթանակներն ուղղակի խայտառակ ձախողումներ են։

Չէ՞ որ հենց Փաշինյանի խոստովանությամբ, հենց նույն միջազգային հանրությունն էր, որ նրանից պահանջում էր իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում։ Միջազգային հանրությունը այդպես էլ լուռ հետևեց, թե ինչպես է Արցախը կուլ գնում հանցագործ Ադրբեջանին, թե ինչպես է ՀՀ տարածքների մի մասն օկուպացվում։ Իսկ Փաշինյանն էլ հոժարությամբ կատարում է այն, ինչ իրեն Ադրբեջանն է պարտադրում։ Հիմա էլ հակառակորդը ցանկանում է ստորացուցիչ պայմանագիր ստորագրել տալ ու փոխել տալ ՀՀ Սահմանադրությունը։ ՀՀ իշխանությունների ձախողումների արդյունքում է, որ ՀՀ-ն հայտնվել է Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման տարածքում, որը բարդ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ Պետք է խորքային, ոչ մակերեսային գիտելիքներ ունենալ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են Ռուսաստան-Արևմուտք շահերի բախման գոտում։

Բայց Հայաստանի օրվա իշխանությունները անընդհատ ապացուցում են, որ իրենք հեռու են նման խորքային խնդիրները հասկանալու առումով: Կամ, ավելի վատ, ուղղակի չեն ուզում հասկանալ: Ի հավելումն, արձանագրենք, որ առանձին ուղղություններով էլ իշխանությունը ձախողվել է, քանի որ նախաձեռնողականություն չի ցուցաբերել։ Օրինակ՝ աշխարհաքաղաքական միտումները ցույց են տալիս, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում անընդհատ աճում է Չինաստանի քաշը, բայց Հայաստանի կողմից գրեթե նախաձեռնողականություն չի ցուցաբերվում Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների կազմակերպման ու կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ։ Ու սա միայն մեկ օրինակն է, այդպիսի օրինակները շատ են, ու դրանց ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում