Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Տնտեսություն

Ավելի քան 6000 ոչխար կուղարկվեն արևային էլեկտրակայանների խնամքի համար. կենդանիներն արածելու են հենց դրանց տարածքներում

Կլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի է սպառնում մարդկությանը։ Դրա պատճառով հետազոտողները մշտապես ուղիներ են փնտրում գյուղատնտեսությունից և էլեկտրաէներգիայի արտադրությունից արտանետումները նվազեցնելու համար (երկուսն էլ նպաստում են գլոբալ տաքացմանը): Մասնավորապես, անհրաժեշտ են ռազմավարություններ, որոնք կօգնեն մարդկությանը հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից և նախապատվությունը տալ էներգիայի արտադրության ավելի էկոլոգիապես մաքուր այնպիսի մեթոդներին, ինչպիսիք են արևային էլեկտրակայանները: Վերջերս գիտնականները նոր նախագիծ են մշակել, որը կնվազեցնի վնասակար արտանետումները, գրում է vfokuse.mail.ru-ն։

Այսպիսով, Տեխասի ութ արևային էլեկտրակայաններ ցանկանում են իրենց տարածք բաց թողնել ավելի քան 6000 ոչխար (կենդանիների մի մասն արդեն օգտագործվել է): Նրանք հանդես կգան որպես «մորթով այգեպաններ» կրծելով բուսականությունը ավելի քան 4000 հեկտար հողատարածքի վրա։ Ոչխարի գոմաղբը կպարարտացնի հողը, կենդանիներն իրենք իրենց բրդի վրա կտանեն վայրի ծաղիկների սերմերը։ Այդ ամենը կնվազեցնի թունաքիմիկատների օգտագործումը, ինչպես նաև հանածո վառելիքով աշխատող հնձիչների կարիք չի լինի: Բացի դա կենդանիները կկարողանան թաքնվել արևից արևային մարտկոցների ստվերում։

Նոր նախագիծը, ըստ գիտնականների, կլինի ԱՄՆ-ում արևային կայաններում կենդանիների արածեցման ամենամեծ համաձայնագիրը: Հետազոտողները շեշտում են, որ այդ տեխնոլոգիան ցույց կտա, թե ինչպես կարող են գոյակցել արևային էներգիան և գյուղատնտեսությունն ապահովելով արևային կայանքների օպտիմալ կառավարումը միաժամանակ աջակցելով տեղական էկոհամակարգերին: Ակնկալվում է, որ նման արածեցումը կօգնի բարելավել տեղական հողային պայմանները: Նմանատիպ փորձ ավելի վաղ անցկացվել էր Մինեսոտայում։ Արդյունքում որոշ հողերում օրգանական նյութերը բարելավվել են ավելի քան 200 %-ով:

Հավելենք, որ արևային էներգիայի և գյուղատնտեսության համար հող օգտագործելու պրակտիկան կոչվում է ագրովոլտաիկա։ Ներկայումս արևային կայաններում անասունների արածեցումն ագրոէներգիան առօրյա կյանքում ներդնելու ամենատարածված ձևերից մեկն է: Գիտնականներն ընդգծում են, որ թեև այդ ոլորտը դեռ սկզբնական փուլում է, բայց արևային արածեցումը կարող է արդյունավետ և շահավետ լինել ինչպես արևային էներգիա մատակարարողների, այնպես էլ ֆերմերային տնտեսությունների սեփականատերերի համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]