Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում
Այսօր լրանում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մեկ տարին: Ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախը տվեց հարյուրավոր զոհեր, վիրավորներ։ Ռազմական գործողությանը հաջորդեց 120.000 բնակչության բռնի տեղահանումը, հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։
ՀՀ գործող իշխանությունները մեկ տարի շարունակ զբաղված են միայն արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու քայլերով, այն էլ, ըստ արցախցիների անբավարար կերպով։ Իսկ տասնյակ հազարավոր մարդկանց քաղաքական իրավունքները, Արցախում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության դեմ բողոքները կարծես, Փաշինյանի անելիքը չեն։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը սոցցանցերով ու պետական մամուլով ներազգային թշնամանք են հարուցում, խորացնում հայության երկու հատվածների միջև իրենց իսկ ջանքերով առաջացած անդունդը, իսկական տեղեկատվական տեռոր են սկսել արցախցիների դեմ։ Վկան, ԱԱԾ վերջին բացահայտումն էր, որտեղ հատուկ ընդգծում էին մասնակիցներից երկուսի արցախյան ծագումը։
Իսկ այսօր ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է առանց զոհերի հիշատակման, Փաշինյանը հարկ չի համարել մեկ բառ անգամ ասելու օրվա մասին։
Արցախի հարցը վերջնականապես փակելու համար Փաշինյանի իշխանությունը թշնամու պես է վարվում Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ։ «Բոլորս ականատես ենք՝ ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում։ Ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ՝ ուզում եմ ասել, որ ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվություն պետք է լինի»,- այսօր Եռաբլուրում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ կոչ անելով ԱԺ-ին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որը հնարավորություն կտա պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում ապրող անձանց: Ապարդյուն կոչ է, ինչ խոսք։
Լիա Հունանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...