Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Սկանդալային ձայնագրությունների հետքերով

Փաշինյանական իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո հետևողականորեն փորձում է մեղքը բարդել թե՛ հայ զինվորականության, թե՛ Ռուսաստանի վրա։ Մինչդեռ փաստերը դաժան են, և ապացուցում են, որ հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են մեղավոր և պատերազմում կրած պարտության, և ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական հրոսակների ներխուժման համար։ Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, թե ռազմական ուժով չեն հեռացնելու երկու տարուց ավելի ՀՀ տարածքում հանգրվանած և ամրապնդված ադրբեջանական ստորաբաժանումներին։

Փաշինյանական իշխանությունը նաև կեղծ տեղեկություններով փորձում է ներխուժման մեղքը բարդել հայկական գեներալիտետի վրա։

Օպերատիվ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ի հեճուկս Փաշինյանի կամազուրկ պահվածքի, մեր սպաները սկզբունքայնություն և վճռականություն են ցուցաբերել ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու։

Հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանած 2-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը, կատարելով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանը, 2021 թ. հոկտեմբերին խաղաղապահ ուժերի հրամանատարին է հասցրել ՀՀ ռազմական գերատեսչության դիրքորոշումը՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների կողմից շփման գծին ինժեներական ցանկացած աշխատանք կատարելու անթույլատրելիության, նման յուրաքանչյուր խախտմանը կոշտ արձագանքելու վերաբերյալ։

Արշակ Կարապետյանն անձամբ էր կապվել ռուսական կողմի հետ, հայտնել, թե որոշում է կայացրել ոչնչացնել ցանկացած միջոցով ողջ ինժեներական տեխնիկան, որը կփորձի աշխատել ՀՀ տարածքում։ «Ուզում եմ այդ տեղեկությունը հասցնենք Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին։ Կանենք առավելագույնը, որ հակառակորդի անձնակազմից ոչ ոք չտուժի։ Մեր նպատակն է թույլ չտալ ինժեներական աշխատանքները մեր տարածքում»,- ըստ սկանդալային ձայնագրությունների, ասել է Հարությունյանը։

Խաղաղապահների հրամանատարությունն անմիջապես փոխանցել է տեղեկությունը, նաև կոշտ զգուշացրել, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ռազմական նոր էսկալացիայի վտանգ են պարունակում։ Ռուս խաղաղապահները պահանջել են նաև կատարել եռակողմ հայտարարության պահանջները։ Բաքուն այդ ժամանակ հանդարտվեց, իրավիճակը կայունացավ, իսկ ադրբեջանական հրամանատարությունը խաղաղապահներին հավաստիացրեց, որ շփման գծում դադարեցնում է ցանկացած գործողություն, որը կարող է մեկնաբանվել որպես սադրիչ։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունն Արայիկ Հարությունյանին անձամբ է հայտնել գեներալ-լեյտենանտ Հասանովի հավաստիացումը, խնդրել կապի մեջ լինել։ «Պարոն գնդապետ, ես իմ հրամանատարությանը փոխանցել եմ ձեռքբերված համաձայնության մասին տեղեկությունները։ Տեղեկացնում եմ, որ իմ բոլոր գործողությունները համաձայնեցված են, և մեր տարածքում ցանկացած սադրիչ գործողություն կանխվելու է անհապաղ, դրանից հետո միայն կզեկուցեմ իմ ղեկավարությանը»։ «Եթե ես տեսնեմ որևէ սադրիչ քայլ ադրբեջանական կողմից, որևէ երաշխիք չեմ կարող տալ, որ իրավիճակի սրում տեղի չի ունենա։ Նրանք պետք է հեռանան իմ պաշտպանության ներքո գտնվող տարածքից»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։ Գեներալ-մայորն այսօր կալանքի տակ է, ինչպես և կալանավորված են այլ բարձրաստիճան զինվորականներ, որոնք կատարել էին իրենց պարտքը։

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն էլ Մոսկվայում պայմանավորվածություն էր ձեռք բերել եռակողմ հանդիպում կազմակերպել նոյեմբերի 23-ին, որտեղ քննարկվելու է ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման հարցը։ Կարապետյանն այդ մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին, վերջինս էլ նրան պաշտոնանկ արեց զբաղեցրած պաշտոնից։ Որպես պաշտոնական հիմնավորում էլ ներկայացրեցին իբր Փաշինյանի հետ չհամաձայնեցված այցն Արցախ։ Հանդիպումը ձախողվեց, իսկ հաջորդ օրը շփման գծում իրավիճակը կտրուկ սրվեց։