Ռուս զինվորականները ավիահարվածներ են հասցրել Զապորոժիեին. տուժել է 17 մարդ
Սեպտեմբերի 22-ի ուշ երեկոյան ռուս զինվորականները երեք ավիահարված են հասցրել Զապորոժիե քաղաքին եւ եւս չորս հարված Զապորոժիեի շրջանի տարածքին, տեղեկացրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։
Ուկրաինայի ՆԳՆ-ի նախնական տեղեկացմամբ՝ ՌԴ բանակը գնդակոծել է Զապորոժիեն կառավարվող ավիացիոն ռումբերով։
Գնդակոծության հետեւանքով տուժել է 17 մարդ, ներառյալ 15-ամյա մի դեռահաս։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Քաղաքի կենտրոնում վնասվել են 13 բազմահարկ տներ, ուսումնական հաստատություններ, մեքենաներ, ավտոտնակներ, մասնավոր տներ, ասել է Զապորոժիեի մարզի ռազմական վարչության ղեկավար Իվան Ֆյոդորովը։
Դատախազությունն սկսել է քրեական վարույթի նախաքննություն պատերազմի օրենքների եւ սովորությունների փաստով (Ուկրաինայի ՔՕ 438 հոդված, մաս 1-ին)։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար