«Բարսելոնան» նոր դարպասապահ ձեռք կբերի
Կատալոնական «Բարսելոնան» Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքից հետո միջոցներ կձեռնարկի դարպասապահի դիրքը ամրապնդելու ուղղությամբ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տվյալներով, երեկ՝ սեպտեմբերի 23-ին, կայացել է ակումբի գլխավոր մարզիչ Հանզի Ֆլիկի և սպորտային տնօրեն Դեկուի արտակարգ հանդիպումը՝ դարպասապահի խնդիրը քննարկելու համար։
Երկուսն էլ կողմ են եղել նոր դարպասապահ ձեռք բերելուն, քանի որ կարծում են, որ թիմը չի կարող հաղթահարել ընթացիկ մրցաշրջանը ներկայիս դարպասապահների կազմով:
Նշվում է, որ ակումբը դեռ չի որոշել Տեր Շտեգենի փոխարինողի թեկնածությունը, սակայն քննարկվում է ազատ գործակալի կարգավիճակ ունեցող փորձառու ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցը։
Աղբյուրը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, նոր ձեռքբերումը կլինի մոտ օրերս, բայց չի բացառվում նաև տրանսֆերային հաջորդ պատուհանին սպասելու տարբերակը, ինչը քիչ հավանական է։ Այսօր պետք է կայանա ևս մեկ հանդիպում Դեկուի և Ֆլիկի միջև՝ վերջնական որոշում ընդունելու համար։
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը վնասվածք է ստացել «Վիլյառեալի» հետ խաղում (5:1) և շարքից դուրս է մնացել մոտ 7-8 ամսով։
Աղբյուր ArmSport.am




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի