Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի  (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով: Տեղում քննարկվել են առաջին փուլով նախատեսված հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի կազմման և երկրորդ փուլով՝ վերականգնման աշխատանքները:

Չորաթան գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերար Վարդան Քալանթարյանի հատկացրած միջոցներով. այս նպատակով ԿԳՄՍ նախարարությունը 2022 թ․ մայիսի 20-ին հուշագիր էր կնքել բարերարի հետ: Եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են լիազոր մարմնի համաձայնեցմանը, որից հետո տրվել է նաև վերականգնման թույլտվություն։ Իրականացված ու ընթացքում գտնվող վերականգնման աշխատանքները տեղում դիտարկվել են մասնագետների կողմից: Համադրելով նախագծով առաջարկվող լուծումների հետ՝ քննարկվել են շտկման ենթակա և իրականացվելիք աշխատանքների մանրամասները։

Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1683 թ․, սակայն բարերարի ֆինանսավորմամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են նաև 11-13-րդ դդ․ թվագրվող եկեղեցու հիմքեր։