«Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են
Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաքը չափազանց դանդաղ ու վատ է ընթանում։ Այնքան, որ խուճապի է մատնել դրա կազմակերպիչներին՝ «Ժողովրդավարական հարթակ»-ին մաս կազմող «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցություններին։
Ստորագրահավաքն ընթանում է արդեն տասն օր, և մինչ օրս չի հաղորդվում, թե այս ժամանակահատվածում որքան ստորագրություն է հավաքվել։ Ըստ մեր աղբյուրների, թիվն այնքան փոքր է, որ ստորագրահավաքի կազմակերպիչները վախենում են այդ մասին բարձրաձայնել։
Արամ Սարգսյանին ու Արման Բաբաջանյանին մինչ ստորագրահավաքը թվում էր, թե կարող են 50 հազար և ավելի ստորագրություն հավաքել, բայց տեմպերը նման հույսերը փշրում են։ Արդյունքում, արևմտամետներն իրենց ողջ շքախմբով քարոզրաշավ են սկսել, շրջում են տարբեր վարչական շրջաններում, թռուցիկներ բաժանում, համոզում մարդկանց գնալ թաղապետարաններում, մարզպետարաններում ու քաղաքապետարաններում բացված կետեր, ստորագրել ԵՄ-ին անդամակցելու համար։
Լրատվամիջոցներն էլ փաստում են, որ պետական հիմնարկներում բացված կենտրոններում սակավամարդ է, հատուկենտ մարդիկ են գալիս՝ ստորագրելու։ Արդյունքում, «Ժողովրդավարական հարթակին», ըստ ամենայնի, չի հաջողվի հավաքել անհրաժեշտ ստորագրությունները՝ խայտառակ անելով նրանց և իրենց նախաձեռնությունը։
Իշխանություններն էլ շահագրգռված չեն ստորագրահավաքի հաջողությամբ, որևէ կերպ չեն աջակցում, թաքուն հույսեր են փայփայում, որ հաստիքային արևմտամետները ձախողումից հետո կազատեն դաշտը, իսկ ԵՄ հետ իշխանությունն ինքը սկսի ուղիղ աշխատել՝ դրանից բխող օգուտներով։
Մարգարիտա Ավետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...