Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ Հակոբյան
Հասարակություն

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբան» տոնում է գործունեության 10 տարին. Կհիմնվի «Ամունդի-Ակբա» ակադեմիան

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը» տոնում է Հայաստանում իր գործունեության 10-ամյակը։ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ․-ին: 2014 թ.-ի հունվարին Ամունդի-Ակբայի կենսաթոշակային երեք՝ Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի գործունեության սկզբից ի վեր ընկերությունը զգալի ազդեցություն է ունեցել  Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման գործընթացում: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թ.-ի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 517 մլրդ դրամ ակտիվ։ Նշված 517 մլրդ դրամ ակտիվների 65 տոկոսը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական «Ամունդին», որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024 թ․-ի հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։

Գործունեության տասը տարիների ձեռքբերումների և նաև մարտահրավերների մասին էր այսօր հրավիրված մամուլի ասուլիսը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը կարծում է, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը հաջողեց: «Սա մեծ պահ է Հայաստանի համար: Հայ ժողովուրդը պետք է կարողանա վստահ լինել իր ապագայի հարցում, երբ կենսաթոշակի անցնման տարիքը՝ այն է 63 տարեկանը լրանա, պետք է նորմալ ձևով գումար ստանա: Բացի դա, կենսաթոշակային համակարգը թույլ կտա այն ընկերություններին, որոնք այդ գումարները ղեկավարում են, դրանք ներդնել Հայաստանում: Ներդրումներ ենք կատարում հայկական ընկերությունների և Հայաստանի տնտեսության մեջ»,-ասում է Ժան Մազեջյանը: Նշում է՝ այս ռեֆորմն օգնում է զարգացնել Հայաստանի ֆինանսական շուկան, ինչը տեսանելի է ընկերությունների համար, ինչ-որ առումով ֆինանսական անկախություն է տալիս մեր երկրին: Գումարները ներդրվում են սեփական տնտեսության և ընկերությունների մեջ, սա էլ իր հերթին նշանակում է կախվածության նվազեցում օտարներից: Ընկերության համար, ըստ Մազեջյանի, կարևոր է նաև սոցիալական պատասխանատվության գործոնը: Ուղղությունները մի քանիսն են՝ կրթություն, մշակույթ և այլն:

«Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն ընդգծում է՝ գործունեության տասը տարին հեշտ չի եղել ֆոնդերի համար տատանողականության առումով: «Այսօր վստահությամբ կարող ենք ասել, որ ֆոնդերը կենսունակ են գտնվել՝ անցնելով բազմաթիվ շոկերի միջով: 2024 թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ, մեր կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները միասին կազմում է 517 մլրդ դրամ, որը բավականին տպավորիչ աճ է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում: Ֆոնդերի տարեկան աճը եղել է միջինում 30-ից 40 տոկոս: 517 մլրդի մոտ 21 տոկոսը ձևավորվել է կառավարման արդյունքում, այսինքն՝ դրանք ներդրվել են և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, գեներացրել են եկամուտ, որը կազմում է 107 մլրդ դրամ: Տարեսկզբից ֆոնդերն աճել են 100 մլրդ դրամ, որից եկամուտը միայն տարեսկզբից կազմել է 34 մլրդ դրամը»,-նշում է Ասլանյանը: Ընդգծում է՝ իրենց կենսաթոշակային ֆոնդերը 2019 թ.-ից սկսել են Հայաստանում ներդրումներ կատարել նաև ոչ ֆինանսական հատվածում: «2020 թ.-ին առաջին անգամ ներդրում կատարեցինք ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում, որը նաև մեզ հնարավորություն տվեց այդ ֆոնդի միջոցով անուղղակի կերպով ներդրում իրականացնել Հայաստանում՝ կրկին ոչ ֆինանսական հատվածում: Այս պահին անուղղակի ներդրում ունենք իրականացրած մոտ ինն ընկերությունում՝ ոչ ֆինանսական հատվածում: 2022 թ.-ը ևս կարևոր էր այն առումով, որ առաջին անգամ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմության մեջ ներդրեցինք հեյջավորման գործիք: Սա մեր կենսաթոշակային ֆոնդերի արտասահմանյան ներդրումները պաշտպանեց մեր ազգային արժույթի արժևորումից»,-հավելում է նա: Առանձնացնում է նաև 2023 թ.-ը, երբ առաջին անգամ ուղիղ ներդրում են կատարել հայաստանյան հրապարակային բաժնետոմսերում՝ ձեռք բերոով Թիմ Տելեկոմ Արմենիայի բաժնետոմսեր: Իսկ այս տարվա օգոստոսին ձեռք են բերել «Կանաչ պարտատոմսեր». Հայաստանի էլեկտրական ցանցերը թողարկել է  պարտատոմսեր, և կենսաթոշակային ֆոնդերը ներդրում են կատարել այդ պարտատոմսերում:

Ընկերության մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանն անդրադառնում է Ամունդի-Ակբայի՝ կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նոր նախաձեռնությանը, այն է՝ «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթը» Հայաստանում ֆինանսական գրագիտությունը և ոլորտում մասնագիտական աճը խթանելու նպատակով հիմնում է «Ամունդի-Ակբա» ակադեմիան: «Այս անգամ տեղայնացնում ենք ֆրանսիական Ամունդի ակադեմիան, այն իրենից ներկայացնում է առցանց ուսուցման ծրագիր: Սրա շրջանակներում հայաստանյան բուհերի հետ, որոնք ունենք տնտեսագիտական, ֆինանսական ֆակուլտետներ, կնքելու ենք հուշագրեր: Համագործակցության արդյունքում ուսանողներին անվճար տրամադրելու ենք Ամունդիի բովանդակությունը, առաջին փուլով 26 մոդուլ, հայերեն թարգմանված»,-նշում է Եղիազարյանը: Ընկերությունն ամսական կտրվածքով հայերեն լեզվով կհրապարակի նաև նյութեր Ամունդի ներդրումային ինստիտուտից՝ աշխարհաքաղաքականության, մակրոտնտեսության և ֆինանսական շուկաների վերաբերյալ: Այս ռեսուրսները հասանելի կլինեն բոլորին Ամունդի-Ակբայի պաշտոնական կայքում:

Այս նախաձեռնությունը, որի հիմքում ֆրանսիական Ամունդի ակադեմիայի, ինչպես նաև եվրոպական երկրների լավագույն փորձն է, նպատակ ունի համալսարաններին և ուսանողներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կատարելագործման համար: