ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով
Երեկվանից հայաստանյան արևմտամետներն ու իշխանական որոշ շրջանակներ օրգազմի մեջ են: ԱՄՆ փոխնախագահ և դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ուղերձ է հղել ամերիկահայերին, հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։
Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փոխնախագահը հավատացրել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում: «Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- գրել է Հարիսը:
Ուղերձը բացառապաես ներքաղաքական նպատակներ է հետապնդում՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ ԱՄՆ-ում գրեթե մեկ մլն հայեր են բնակվում, իսկ այդ քվեներն ամենևին էլ ավելորդ չեն թեկնածուի համար։ Եթե Հարիսն իսկապես իր ուղերձում նշված նպատակների իրականացում ցանկանար, ապա ուղերձը կհղեր Բաքվին, այլ ոչ հայկական կողմին։ Իսկ թե ինչպես են ամերիկյան թեկնածուները տարբեր տաիների խաբել հայ համայնքին, վաղուց հայտնի պատմական փաստ է։
Սաթինե Ալավերդյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...