Թրամփը Ուկրաինայի ժողովրդին անվանել է «մեռած», երկիրը՝ «քայքայված»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Ուկրաինան նկարագրել է մռայլ եւ տխուր արտահայտություններով՝ նրա ժողովրդին անվանելով «մեռած», իսկ երկիրը՝ «քայքայված», տեղեկացրել է Associated Press-ը։ Թրամփը հավաստիացրել է, որ Ուկրաինան պետք է զիջումների գնար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 2022թ. փետրվարին Ռուսաստանի հարձակումից մի քանի ամիս առաջ՝ հայտնելով, որ ամենավատ գործարքը ավելի լավ կլիներ, քան այն, ինչ ունենք հիմա»։
Թրամփն Ուկրաինան նկարագրել է որպես երկիր, «որն ավերակների մեջ է իր մայրաքաղաքի՝ Կիեւի սահմաններից դուրս, ունի զինվորների պակաս եւ բնակչություն է կորցնում պատերազմում մահերի պատճառով եւ հարեւան երկրներում։ Նա հետաքրքրվել է, թե արդյոք Ուկրաինան ունի որեւէ հաղթաթուղթ պատերազմը դադարեցնելու բանակցությունների համար։
«Ցանկացած գործարք, ամենավատ գործարքը, ավելի լավ կլիներ, քան այն, ինչ ունենք այժմ,- ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայի միջոցառման ժամանակ։- Եթե նրանք վատ գործարք կնքեին, շատ ավելի լավ կլիներ։ Նրանք մի փոքր կհանձնվեին, եւ բոլորը ողջ կլինեին, եւ ամեն մի շենք կկառուցվեր, եւ ամեն մի աշտարակ կծերանար եւս 2000 տարի։ Ի՞նչ գործարք մենք կարող ենք կնքել։ Քայքայվել է։ Մարդիկ մահացել են։ Երկիրն ավերակների մեջ է»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար