Վարժական հավաքների փոխարեն՝ դիրքեր
Հոկտեմբերի 15–ից դեկտեմբերի 20–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կառավարությունն իր որոշման մեջ պնդում է, թե վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ։
Վերջին վարժական հավաքներն իրականում ավելի վաղ են մեկնարկել՝ սեպտեմբերի սկզբից։ Եվ դրանց նպատակը բոլորովին էլ պահեստազորայինների պատրաստումը չէ, այլ նախկինում զինծառայություն անցածներին մարտական դիրքեր տանելը, դիրքապահների ռոտացիան ապահովելը։ 25-օրյա հավաքների առաջին օրերին մեկ-երկու կրակային պարապմունք են անցկացնում, ապա երկու շաբաթով քշում դիրքեր։
Մեկ այլ գլխացավանք է պահեստազորայինների հավաքագրումը։ Զինկոմիսարիատները նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո պահեստազորայինների պատշաճ նույնականացում, հաշվեգրում անելու ընդունակ չեն։ Փոխարենը, հանում են հին մատյաններն ու առանց բացառության ծանուցումներ ուղարկում։ Շատերը չեն ներկայանում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, զորակոչվածների մի մասն էլ ուղիներ է փնտրում հավաքներից խուսափելու։ Իսկ դա կոռուպցիայի ուղիղ ճանապարհն է։
Արդյունքում, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ռազմաքաղաքական իշխանությունը ճամարտակում է բարեփոխումների մասին, իսկ իրականում ոչինչ չի արվում հայկական բանակի մարտունակությունն ապահովելու ուղղությամբ։
Անուշ Արևշատյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...