Երեւանում շարունակվում է HoReCaExpo 2019 միջազգային ցուցահանդեսը (ուղիղ)
Երեւանում, այսօր՝ հունիսի 22-ին, շարունակվում է HoReCaExpo 2019 միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվում է Cheese and Wine Business ձեւաչափով:
Ցուցահանդեսի առաջին օրը կայացել է ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Հյուրերի թվում, ի թիվս այլոց, ներկա են եղել Բելառուսի դեսպանն ու Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչը:
Ցուցահանդեսի բացման ժամանակ ցուցադրվել են ժողովրդական ու դասական պարային համարներ: Միջոցառումը կշարունակվի նաեւ վաղը՝ հունիսի 22-ին:
Ցուցահանդեսի մասնակիցները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ երկու օրերի ընթացքում հասցրել են նոր գործընկերներ գտնել, համագործակցության առաջարկներ ստանալ եւ նույնիսկ պայմանագրեր կնքել:
Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ երկրների շրջանակներում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը հանգստի, տուրիզմի եւ ներդրումների ոլորտում որպես հեռանկարային տարածաշրջան: Դրա հետ կապված, HoReCaExpo 2019 /Cheese and Wine Business ձեւաչափ/ ցուցահանդեսն օբյեկտիվորեն արտացոլում է իրավիճակը հայկական տնտեսության տվյալ սեգմենտում:
HoReCaExpo 2019 /Cheese and Wine Business ձեւաչափ/ ցուցահանդեսի գրավչությունն ակնհայտ է, քանզի ցուցահանդեսի բաժիններում հայտարարված են պանիրներ եւ գինիներ արտադրող եւ ներմուծող ընկերություններ, առողջարանա-հանգստավայրային համալիրների, հյուրանոցների, բարերի, ռեստորանների, ժամանցային արդյունաբերության կահույքի, սպասքի եւ լվացքատների համար նախատեսված պարագաների, տարածքների դիզայնի, սննդի եւ ըմպելիքների, պրոֆեսիոնալ տեքստիլ եւ հիգիենայի պարագաներ HoReCa սեգմենտի համար արտադրողներ եւ ներմուծողներ ինչպես Հայաստանից եւ Արցախից, այնպես էլ ԵՏՄ երկրներից:
Ցուցահանդեսի բաժիններում հայտարարված են նաեւ տուրիստական կազմակերպություններ Հայաստանից, Արցախից եւ ԵՏՄ երկրներից:
Ցուցահանդեսի մասնակիցները ավելի քան 700 ընկերությունների ներկայացուցիչներ, տնօրեններ եւ հիմնադիրներ են: Ամենամեծ փակ ցուցահանդեսն անցկացվում է բիզնես միջավայրում՝ գինու եւ պանրի համտեսի ձեւաչափով: Միջոցառման ընթացքում ընդլայնվում է միջին եւ փոքր բիզնեսի աճի հնարավորությունը, կնքվում են պայմանագրեր եւ գործընկերության առաջարկներ: Այս ամենն ապահովում է Cheese and Wine Business միջավայրի ստեղծած մթնոլորտը:
Ցուցահանդեսի կազմակերպիչը «ՌենտաԱութսթաֆինգ» ընկերությունն է:
NEWS.am-ը HoReCaExpo 2019 միջազգային ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկերն է:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը