Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի. Հայկ Իգնատյան«Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեր արժեքներն են նսեմացնում․ Ատոմ ՄխիթարյանՑանկացած ոտնձգություն կաթողիկոսի անձի դեմ, ոտնձգություն է Եկեղեցու դեմ. Մենուա ՍողոմոնյանՍուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն. Ա. ՉալաբյանԺամը 16:00 գնում ենք Մայր Աթոռ աղոթելու. Ալիկ ԱլեքսանյանՀրատապ ուղերձ. Փաշինյան մի արա այդ բանը, մի պառակտիր մեր ժողովրդին․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլերԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին
Քաղաքականություն

Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած մեկ տարվա իրադարձությունները եկան ապացուցելու փաստացի այն, ինչ մինչ այդ էլ հասկանալի էր ուղեղ և տրամաբանություն ունեցող ցանկացած մեկի, այն է՝ առանց Արցախի Հայաստանը դառնում է մեծապես թույլ և խոցելի։ Այնինչ, ժամանակին որոշակի շրջանակների, այդ թվում՝ այսօրվա իշխանությունների կողմից այնպիսի թեզեր էին գեներացվում, թե՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք։ Չնայած, հիմա էլ այդպես մտածող մարդիկ կան։ Ցավոք, կան: Արցախի կորստից հետո մեր երկրի շուրջ փոխվել է տարածաշրջանային ստատուս քվոն, և ներկայում Հայաստանի վրա հարձակման մեծ վտանգ է կախված, որը կարող է նաև անդառնալի հետևանքներ ունենալ։ Տարածքների հանձնման արդյունքում այսօր ոչ միայն բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանամերձ, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքներից բավականին հատվածներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։

Եթե նախկինում Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի բնակչությունը հանգիստ ապրում էր, քանի որ յուրաքանչյուրը գիտեր՝ հակառակորդը հարյուրավոր կիլոմետրեր հեռու է գտնվում, Արցախյան երկրորդ պատերազմից հետո լիովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Սահմանամերձ բնակավայրերում բնական կյանքը խաթարված է։ Դա են վկայում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Արձանագրենք՝ սրանք միայն մեկ բնակավայրում իրականացված հետազոտություններ են, բայց ինքնին լուրջ եզրակացությունների տեղիք են տալիս: Ի մասնավորի՝ մեկ բնակավայրի օրինակով արձանագրվում է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում բնակիչների բնականոն կյանքի խաթարումը։

Օրինակ՝ լուրջ խնդիր է դարձել խմելու ջրի հարցը, քանի որ խմելու ջրի ակունքները մնացել են Ադրբեջանի կողմից Հայաստանից օկուպացված տարածքներում։ Մյուս կողմից էլ՝ էականորեն տուժել է գյուղատնտեսությունը, քանի որ բնակիչները զրկվել են արոտավայրերից. թշնամին զբաղեցրել է այդ տարածքները, նաև տարածքի ականապատումն է նոր վտանգներ ստեղծել։ Ադրբեջանի զինված ուժերը մեծ թափով ծառահատումներ են իրականացրել ու խախտել էկոհամակարգը՝ խարխլելով ապրելու համար բնական միջավայրը։ Մարդիկ զրկված են նաև Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցի ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք նույնպես ադրբեջանական օկուպացիայի ներքո են։

Եթե միայն մի բնակավայրում այսքան սպառնալիքներ են ի հայտ եկել սահմանամերձ հատվածում ապրող բնակիչների համար, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վտանգների առաջ է սահմանամերձ մյուս հատվածների բնակչությունը։ Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր բնակավայր ունի իր յուրահատկությունը, և կան սահմանամերձ համայնքներ, որոնք առավել խոցելի են։ Բայց կան նաև առավել գլոբալ հարցեր, որոնց համար նույնիսկ բացահայտումներ անելու կարիք չկա։ Պարզ է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են ներխուժումների զոհ դառնալ։ Ու եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանցի զինվորականները անասուններ են գողացել, գերիներ են վերցրել, սպառնացել են և այլն։

Դեռ չենք խոսում հոգեբանական ճնշումների մասին: Այսպիսի գործելակերպը նրանք կարող են շարունակել հատկապես այն դեպքում, երբ վստահ են, որ կազմակերպված դիմադրության չեն հանդիպելու, և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հակված չէ լուրջ դիմադրություն կազմակերպելու հարցում։ Մյուս կողմից էլ՝ սահմանամերձ բնակավայրերին սպառնում է դատարկվելու հեռանկարը, բնակիչները հակված են տեղափոխվել այլ վայրեր։ Մարդիկ ցանկություն չունեն սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարել, իսկ պետությունն էլ իր կողմից նախաձեռնողականություն չի ցուցաբերում այս հարցում։ Այնինչ, փոխանակ իշխանությունները տարբեր ծրագրեր կյանքի կոչեն սահմանամերձ շրջաններում մարդկանց կյանքը թեթևացնելու և ենթակառուցվածքներ ստեղծելու տեսանկյունից, միլիոններով ծառայողական մեքենաներ են գնում ու այլ շռայլ ծախսեր իրականացնում։

Իսկ սահմանամերձ համայնքների դատարկումը կարող է աղետ դառնալ Հայաստանի համար, որը շատերը դեռևս չեն գիտակցում։ Հակառակորդը նաև մի շարք ռազմավարական առավելություններ է ձեռք բերել, որ կարող է ուղղակի անհնար դարձնել մարդկանց կենսագործունեությունը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Նախ՝ ադրբեջանական զինված ուժերը կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ են զբաղեցնում, որի արդյունքում էլ իրենց կողմից անմիջական դիտարկման ներքո են սահմանամերձ բնակավայրերի ու ընդհանրապես Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ, կոմունիկացիոն ուղիներ ու ենթակառուցվածքներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում