Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իսկական պատերազմ է հայտարարել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին և, մեծ հավանականությամբ, կհասնի նրա պաշտոնանկությանը։ Փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը մեկնաբանելով՝ Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, թե «առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի»: ՔՊ պատգամավորները, որոնք երեկ խմբակցության ղեկավարությանն են հանձնել Մինասյանի դեմ ստորագրահավաքի ցուցակները, զայրացած են նախարարի այս հայտարարությունից, իսկ Անդրանիկ Քոչարյանն ընդհուպ անցել է նախարարին ծաղրելուն, նրա պոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելուն։ «Ես կուզեի, որպեսզի Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա, փաստորեն ՀՀ արդարադատության նախարարը սահմանադրություն չի կարդացել։ Նախարարը չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում, նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են»,- ասել է պատգամավորը։

Ըստ Քոչարյանի՝ ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից, բովանդակությունից, ինչպես նաև կադրային քաղաքականությունից․ «Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել: Արդարադատության նախարարն ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է դրա հետ կապված գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը: Կհրավիրենք, եթե պետք լինի, բայց իր հայտարարությունը շատ վտանգավոր է: Նա իրավունք չունի պատգամավորի արած գործողությանը որակավորում տա: Լավ կլինի, որ պարոն Մինասյանը նորից ընթերցի Սահմանադրությունը»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Փաստացի, Փաշինյանն այժմ պետք է ընտրի, կամ Գրիգոր Մինասյա՞նը, կամ՝ Անդրանիկ Քոչարյանն ու մյուս ՔՊ-ականները։ Բարդ չէ ենթադրել, թե ում է ընտրելու վարչապետի պաշտոնին ծվարած անձը։ 

Աննա Սարգսյան