Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

ՄԱԿ-ից տպավորությունը տխուր էր.  անիմաստ մի Հայաստան, որը հայտարարելով՝ ես հանձնվել եմ, չկամ, պարզում է սպիտակ դրոշ, որի վրա բոլորը թքած ունեն։ Չի ձևակերպում որևէ քաղաքական հարցադրում, ցույց չի տալիս իր հետ կատարվածի հանդեպ որևէ ընդվզում. աշխարհն ընդամենը արձանագրում է, որ տվյալ պետությունն ասելիք չունի։

Փոխարենը՝ քաղաքական հայտարարություն արվեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և հետո։ Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դեպի թուրքական ազդեցության գոտի։ Ընդ որում, այստեղից էլ դեռ դրական պատասխան չկա։
 
Ամենավատը սակայն սա չէ
 
Եթե Հայաստանում կա սոցիալական շերտ, որը նրան  կարող է ասել «Մեծարգո», ապա նա էլ ունի բարոյական իրավունք՝ գտնելու իր «մեծարգոյին»։ Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի  Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը։ Արդյոք դա այդպե՞ս է։

Եվ ինչո՞վ է սրան հակազդում մնացյալ Հայաստանը։ Հանրային մոլորվածություն,  սպառված ու որևէ լուրջ բանի անունակ քաղաքական վերնախավ։

Նյու-Յորքում հրապարակայնացվեց շատ վտանգավոր սցենար։ Ինչպե՞ս է դրան հակազդում հայաստանյան քաղաքական-հանրային վերնախավը։ Ոչնչով։ Հետևաբար, ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ Երևանյան դատարկությունը։

Սրա մասին ընդունված չէ խոսել, որովհետև շատերը դա անձնապես իրենց են վերագրում կամ շատերն ինտեգրված են այս կամ այն ձևաչափում ու հայավարի լռում են։ Բայց պրոբլեմը հենց սրա մեջ է, իսկ նժարին մեր պետությունն է։

Գործող վերնախավը, որը պետք է լիներ հակակշիռ՝ «մեծարգո» ասող շերտին, նույնիսկ չի կարողանում լայն հասարակությանը պարզ ներկայացնել,  թե ի´նչ է սպասվում Հայաստանին և բոլորիս։ Սա պետք է անել ոչ թե ոտանավորի կամ հայհոյանքի ձևով, այլ՝ ռացիոնալ սցենարների, և լուծումներն էլ, դեմն առնելն էլ պետք է լինեն հստակ ծրագրերի տեսքով։ Միայն այդ կերպ կարթնանա հասարակությունը։ Հաջորդ քայլով պետք է հասնել այն բանին, որ պետական համակարգը, նույնիսկ՝ ՔՊ-ի մի զգալի մասը, նույնիսկ՝ այսօրվա «մեծարգոների» համայնքի մի մասը հասկանա, թե ո´ւր է տանում ընթացքը, ի վերջո նրանց մի զգալի մասը չի ուզում Հայաստանը տեսնել մեծ գաղթի և պատմական թրքացման մեջ։

Իսկ եթե այսպես շարունակվի, մենք դա մեր աչքերով տեսնելու ենք, ինչպես տեսանք Արցախի գաղթը։
 
Հայաստանում առաջիկա քաղաքական պրոցեսները պետք է լուծեն երկու խնդիր.
 
1.     Ունենալ հստակ բովանդակություն՝ նյույորքյան թեզերին հակադիր հստակ թեզեր

2.     Գնալ հանրային երկխոսության։ Ստեղծել միջավայր, որտեղ Հայաստանի թրքացման-վերացման կողմնակիցները կդառնան խիստ սահմանափակ մի շրջանակ։

3.     Հայաստանի շուրջ մթնոլորտն էապես փոխվել է, իրավիճակը պահանջում է հայկական իդեաների ու տեսլականների էական խմբագրում։
Նոր Հայկական օրակարգը կարող է ձևակերպել միայն նոր վերնախավը, ինչն էլ կստեղծի նոր մթնոլորտ Հայաստանում։
 
Այսօրվա ձևաչափերով սա անել հնարավոր չէ։ Եվ ցանկացած ոք, ով սա հասկանալով շարունակում է լռել իր կոմֆորտում, ինքն իր չափով նպաստում է վատագույն սցենարներին։ Հայաստանյան դատարկությունը պետք է փոխել զարգացման նոր ծրագրերով։ Չանենք սա՝ չենք անելու՝ ոչինչ։

Վաղվանից հատվածաբար տպագրելու եմ իմ և Վարդան Օսկանյանի զրույցը, որտեղ լրիվ նոր տեսանկյուններից փորձել ենք քննարկել իրավիճակը և մեր անելիքը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ