ՀՀ դեսպանությունը բողոք է ներկայացրել, որ Թբիլիսիում ձերբակալված ՀՀ 24-ամյա քաղաքացու կալանքը կրճատվի
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր՝ հունիսի 22-ին, տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որեւէ բողոք եւ խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։
Այսօր նրա հետ տեսակցել են նաեւ Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Դեսպանության դիվանագետները նաեւ հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի եւ նրա հարազատների միջեւ եւ նաեւ ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաեւ ձերբակալվածի եւ նրա ծնողի միջեւ։
Դեսպանությունը նաեւ իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։
Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի