«Զգայական ճամփորդություն»-ը Երևանում
Հոկտեմբերի 11֊ին ժամը 19։00 Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Փարիզից ժամանաց Թիբո Մենիլոյի «Զգայական ճամփորդություն» Իմպրովիզացիա՝ ոգեշնչված Բախի, Ռավելի, Դեբյուսիի, Կոմիտասի, Գյուրջիևի. Առնո Բաբաջանյանի, Օլիվյե Մեսսյանի և Քիթ Ջարեթի ստեղծագործություններով:
Ժամանակակից Իմպրովիզատոր/ Դաշնակահար ՝ Թիբո Մենիլոն ոգեշնչված է Ջոն Քոլթրեյնի / ՄակՔոյ Թայների / Քիթ Ջարեթ / Թելոնիուս Մոնք / Չիկ Կորեա / Բիլ Էվանս / Ռենդի Ուեսթոն / Օրնետ Քոլմենի մոտիվներով:
Իմպրովիզացված դաշնամուրը թույլ է տալիս նրան օգտագործել ոգեշնչման այս բոլոր մեղեդիական, պոլիֆոնիկ և պոլիռիթմիկ աղբյուրները՝ հաճախ արտահայտվելով գործիքի շատ համահունչ կիրառմամբ: Իր ստեղծագործությունների միջոցով Թիբո Մենիլոն մեզ տանում է զգայական ճամփորդության դեպի իր ներքին տիեզերքի աշխարհ:
ԹԻԲՈ ՄԵՆԻԼՈՆ իր ստեղծագործական աշխարհի մասին գրում է`
Ընկերության տնօրեն և ակուստիկայի ինժեներ, ֆրանսիական Decathlon երիտասարդական թիմի նախկին անդամ, ես կրկին դաշնամուրով զբաղվեցի երեք տարի առաջ՝ սերը դեպի գործիք ժառանգելով իմ հանգուցյալ պապիկ Ռոջեր Մենիլոյից, որը հայտնի ջազ դաշնակահար էր Մարսելի ասպարեզում։ Ավելացնելով իմ սեփական շունչը իմ սեփական տիեզերքը, իմ էներգիան և իմ անհատականությունը 2020 թվականի նոյեմբերին իմ ռոյալի ձեռքբերումը բացահայտում էր. ես հայտնաբերեցի բազմաթիվ հնչյուններ և տեմբրեր, և իմ դաշնամուրն աստիճանաբար դարձավ սիմֆոնիկ գործիք՝ իր յուրահատկությամբ՝ հյուսվածքների և գույների երթ։
Ես ինձ իմպրովիզատոր եմ համարում, ժամանակակից դաշնակահար: Ես խաղում եմ գույների և ձևերի հետ: Ինձ համար երաժշտությունը լեզվի ձև է, որը կարող է փոխանցել զգացմունքները, վերացական գաղափարները և կյանքը, իսկ իմպրովիզացիան՝ մթնոլորտի, կլիմայի և տրամադրության ստեղծման արտահայտություն է: Բնության ընկալումը մնում է ոգեշնչման անսպառ աղբյուր, քանի որ այն խորհրդանշում է կյանքն ու գոյությունն իր ողջ բարդությամբ, որոնց հետ ես կարող եմ նույնանալ մինչև միաձուլվելու աստիճան:
Գոյության արվեստ, լռության և տարածության արվեստ է բնությունը, նրա արտահայտչականությունն է։ Երաժշտությունը պետք է մնա հնարավորինս վավերական՝ միաժամանակ փոխանցելով պատմություն և զգացմունքներ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի