Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Հատկապես ներկա ժամանակներում չափազանց կարևոր է ուշադրությունը մարզերի, առավել ևս՝ սահմանամերձ բնակավայրերի հանդեպ: Ըստ այդմ, էական նշանակություն են ստանում տարաբնույթ միջոցառումների «արտահանումը» մայրաքաղաքից դեպի մարզեր՝ թե՛ տուրիզմի զարգացման, թե՛ մարզերից արտագաղթի տեմպերի կանխման առումով: Մեր տեղեկություններով, ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն՝ ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից:

Նախաձեռնությունը պատկանում է GastroCamp Armenia նախագծին, որն իրականացնում է համայնքային զարգացմանը միտված գաստրո-միջոցառումներ՝ ներգրավելով ոլորտի համայնքային և միջազգային մասնագետներին: Ծրագրի կազպակերպիչն է Աննա Մազմանյանը։ Այս տարի, որպես միջոցառման կենտրոն, ընտրված է Կապանը, նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որը կեզրափակվի մասշտաբային «Gastrocamp Կապան» նախագծով, որը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի արտադրության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտասահմանից: Նախագծի առաջին այցեքարտային միջոցառումը «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսն է Երևանում: Ֆոտո-նախագծի շրջանակներում Կապանն ու կապանցին ներկայացվում են տաղանդավոր լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով:

Այնուհետև նախատեսվում է Կապան քաղաքի HoReCa ոլորտի մենեջմենթի և շեֆ-խոհարարների բիզնես այց Երևան՝ վերապատրաստման և նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով: Նոյեմբերին «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսը կբացվի նաև Կապանում: Արդեն եկող տարվա գարնանը «Սյունիքի գաստրոմշակույթը պատմագիտական համատեքստում» համաժողով կհրավիրվի Գորիսում, կկազմակերպվի գաստրոֆիլմերի փառատոն Կապանում՝ կցուցադրվեն միջազգային ֆիլմեր գաստրոմշակույթի թեմայով: Կապանում կանցկացվեն նաև անվճար վարպետաց դասեր գինեգործության, ռեստորանային բիզնեսի, շեֆ խոհարարի աշխատանքի, ռեստորանային բիզնեսում մարքեթինգի, PR-ի, SMM-ի և այլ թեմաներով: Նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում