ԵԱՏՄ երկրները պետք է ապավինեն սեփական թվային լուծումներին, ապահովեն միության տեխնոլոգիական անկախությունը. Միշուստինը՝ Երևանում
Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է հիմնվեն թվային ոլորտում իրենց սեփական զարգացումների վրա. ոչ բարեկամ երկրների լուծումների օգտագործումը կարող է դժվարություններ ստեղծել ինտեգրացիոն գործընթացների համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Մենք կանգնած ենք լայնածավալ մարտահրավերի առաջ՝ ապահովել միության տեխնոլոգիական անկախությունը, պահպանել և մեծացնել տեխնոլոգիաների ներթափանցումը տնտեսություն, սոցիալական ոլորտ և պետական կառավարում, և մենք պետք է ապավինենք բացառապես սեփական զարգացումներին ու նորամուծություններին: Մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ թվային ինքնիշխանությունից հրաժարումը, եվրասիական տարածքում թվային փոխակերպման ներդաշնակեցման գործընթացների զսպումը, ինչպես նաև միության մի շարք անդամների կողմից Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների որոշումների անզգույշ իրականացումը կարող է հանգեցնել առևտրային և վարչական խոչընդոտների առաջացմանը, որոնք կարող են խարխլել ինտեգրացիոն ասոցիացիայի հիմքերը»,- նշել է նա։
Միշուստինի խոսքով, ԵԱՏՄ երկրները պետք է հիմնեն իրենց մրցունակ թվային լուծումների արտադրությունը և ընդլայնեն համագործակցությունը առաջատար տեխնոլոգիական ընկերությունների միջև։
Խոսելով տեխնոլոգիական ինքնիշխանության մասին՝ նա նշել է, որ, մասնավորապես, Ռուսաստանն արդեն սեփական արտադրանքով բավարարում է ներքին սերվերային հարթակների և տեղեկատվության պահպանման համակարգերի պահանջարկի կեսից ավելին։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ունի ժամանակակից տեխնոլոգիաներ, թվային հարթակներ և իրականացնում է մի շարք էլեկտրոնային սարքերի արտադրություն: Եվ այստեղ մենք հրավիրում ենք մեր դաշինքի գործընկերներին անցում կատարելու այդ զարգացումներին, ստեղծել լրացուցիչ պահանջարկ և ամրապնդել թվային ինքնիշխանությունը: Գալիս է ժամանակը, երբ մենք պետք է ավելի ակտիվորեն պաշտպանենք մեր ընդհանուր թվային տեխնոլոգիաների շուկան ոչ տարածաշրջանային ընկերություններից»,- ընդգծել է Միշուստինը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի