Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին Ուկրաինան փաստացի վերածվել է բռնապետության, փակվել են ընդդիմադիր հեռուստաալիքները, կուսակցությունները. Մհեր Ավետիսյան Փաշինյանն այլևս չունի Հայաստանի բնակչության աջակցությունը. Ավետիք Չալաբյան «Nissan»-ը հայտնվել է ձորակում, վիրավnրներից 2-ը ՌԴ քաղաքացիներ ենՀակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Քաղաքականություն

Գելի գլխին Ավետարան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկանշական ու, միաժամանակ, ցավալի է, որ ինչպես Մյուռոնօրհնեքի, այնպես էլ՝ Մայր տաճարի վերաբացման (վերաօծման) հետ կապված առաջին պլան մղվեցին ու հանրային-քաղաքական կյանքում արծարծման հիմնական նյութ դարձան հարցերը, թե Մայր Աթոռն ինչո՞ւ է հրավիրել Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանության ներկայացուցիչներին, ապա՝ նրանք կգա՞ն-չեն գա: Հրավիրվեցին, եկան, ներկա էին: «Քննարկումները» սահուն վերաճեցին Հայ առաքելական եկեղեցուն ուղղված սուր դիտողությունների, ընդհանուր առմամբ՝ ինչո՞ւ եք Փաշինյանին հրավիրել, ինչո՞ւ նրան թույլ տրվեց մտնել Մայր տաճար, ինչո՞ւ էր նա գտնվում հայության գլխավոր սրբավայրում : Ամենից ցավալին այն է, որ վերոակնարկյալ քննարկումների և ավելի շատ հույզեր պարունակող ու գեներացնող արձագանքների հորձանուտում հետին պլան մղվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամները՝ թե՛ Մյուռոնօրհնեքի, թե՛ Մայր տաճարի բացման առիթով:

Այնինչ, երկու դեպքում էլ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը արեց հիմնարար, եթե չասվի՝ առանցքային շեշտադրումներ, ինչպես հանրային-քաղաքական, ազգային կյանքի, այնպես էլ՝ առկա մարտահրավերների, այդ թվում՝ կրթության բովանդակության, ազգային ինքնության պահպանման վերաբերյալ: Ավելին, այդ ընդգծումները ևս մեկ անգամ ու առավել քան պարզորոշ ցույց տվեցին, թե ինչ ահռելի, եթե չասվի՝ անհատակ վիհ կա մեր Ազգային եկեղեցու և Փաշինյանի գլխավորած իշխանությունների միջև: Իշխանություններ, որ անցել են թշնամական շահերի բացահայտ սպասարկմանը՝ ավելի ու ավելի կտրվելով ազգային ու պետական շահերից, ի լրումն՝ բացահայտ թշնամանք սերմանելով ու հակամարտության մեջ մտնելով Ազգային եկեղեցու հետ:

Առավել ևս, կարծում ենք, արժե հատուկ ուշադրություն հրավիրել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պատգամների բովանդակային շեշտադրումներին: Առաջինը՝ Վեհափառն առանձնահատուկ արտահայտվեց Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին, տեղի ունեցածը բնորոշեց որպես Արցախյան ոճրագործություն՝ շեշտելով, որ այն կատարվել է բոլոր հայերի, ոչ միայն արցախցիների դեմ: Երկրորդը՝ «Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը»,- շեշտեց Կաթողիկոսը: Ու սա հնչեց որպես զորեղ նախատինք՝ փաշինյանական իշխանության ու նրա ներկայացուցիչների երեսին, քանզի նրանք հենց ազգային դիմագծի և իղձերի եղծմամբ է, որ զբաղված են այս ամբողջ ընթացքում: Այսպիսի, ահա, յուրօրինակ «Եղծ աղանդոց»՝ Հայոց հայրապետի կողմից: Երրորդը՝ Վեհափառը հայտարարեց այն մասին, ինչի մասին ծպտուն իսկ չի համարձակվում հանել օրվա իշխանությունը. Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին: Ու դա արվեց ճիշտ տեղում, ճիշտ և ընկալելի, ճիշտ լսարանին հասցեագրված:

Նա վերստին դիմեց միջազգային հանրությանը և քույր եկեղեցիներին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևորմշակութային ժառանգությունը: Ո՞վ, ո՞ր պետական պաշտոն զբաղեցնողն է այսօր որևէ միջազգային հարթակում բարձրացնում այս հարցերը: Տեսանք, էլի, ՄԱԿում ու «թուրքական տանը» Էդողանին տեսնելուց երջանկության գիրկն ընկած Փաշինյանի դրսևորումները...

Չորրորդ, և սա առանցքային պահ է, արդեն Մայր տաճարի վերաօծման առթիվ հղած պատգամում Կաթողիկոսը նշում է. «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին»: Հայտնի է, թե ուղիղ խոսքն ում են ասում: Բայց դա ասվեց: Այս ձաղկող արտահայտությունները, հայրական ապտակների նման, ամենից առաջ ուղղված էին Մայր տաճարի սրահում առաջին շարքում նստած Փաշինյանին ու նրա իշխանավորներին: Այդ նրանք են, որ արդեն քանի տարի մարտնչում են Սուրբ Էջմիածնի, Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իրենք են, ուրեմն, հայրապետական այդ զգուշացման հասցեատերերը: Գարեգին Երկրորդն այդ գնահատականները տվեց առճակատ:

Ճիշտ է, հարցի մյուս կողմն էլ կա, ու հարցը Փաշինյանի կերպարն ու նրա գլխավորած իշխանաթիմի, այսպես ասենք, «որակները» նկատի առնելով, նրանց ուղղված ազդու խոսքն ինչ-որ տեղ «գելի գլխին Ավետարան կարդալու» էր նմանվում: Թե ինչու էին պաշտոնյաները հրավիրվել, այդ թեմային անդրադարձել ենք դեռ նախորդ համարում՝ շեշտելով, որ այս դեպքում առաջին հերթին հրավերն ուղղված է եղել ինստիտուտներին, այլ ոչ անձանց: Սակայն պակաս կարևոր չէ անդրադառնալ նրան, թե ինչու էր Մայր Աթոռի հրավերին արձագանքել ու մասնակցել Նիկոլ Փաշինյանը: Չի բացառվում, որ Փաշինյանը, հավանաբար, ցանկացել է այդ կերպ էլի մի վատություն անել: Նա, որ ցուցադրաբար «բաց է թողել» ու ներկա չի գտնվել ազգայինեկեղեցական մի քանի կարևոր իրադարձությունների, եկեղեցական տոների, Հայրապետական պատարագների, այս անգամ ներկա էր: Ինչո՞ւ:

Չի կարելի բացառել, որ նա այդպիսով պարզապես ցանկանում էր նշված կարևոր իրադարձությունները «հարամ անել»: Մյուս կողմից՝ եթե մի կողմ դնենք զուտ հուզական պահերը, շատ հնարավոր է նաև, որ նա Մայր տաճարի բացմանը եկել էր այն հեռագնա հաշվարկով, որ իրեն հրավիրելն ու իր ներկայությունը հանրության մեջ որոշակի դժգոհություն են հարուցելու Եկեղեցու և հոգևոր բարձր դասի նկատմամբ ու վերը նշված բուռն արձագանքների տեղիք են տալու: Մյուս հաշվարկը կարող էր այն լինել, որ իր և այլ քպականների ներկայությունը չէին հանդուրժի շատ ընդդիմադիրներ և չէին մասնակցի արարողություններին՝ առաջ բերելով տարաբնույթ քննարկումներ: Ինչ էլ լինի, նա այցելել էր պարզ հաշվարկով, ու նրա հաշվարկներն աշխատեցին: Իսկ որ այդ հաշվարկներն առկա էին, ապացուցում է թեկուզ այն, որ միջոցառումը չավարտված՝ նա հեռացավ իր շքախմբով՝ չսպասելով, որ Վեհափառն իջնի ժողովրդի մոտ... Նիկոլ Փաշինյանն իր գործն արել էր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում