Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Գեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար խախտում են ՀՀ Սահմանադրությունը, բայց գրեթե բոլոր դեպքերում կամ պատասխանատվությունը թղթերով գցում են ուրիշների վրա, կամ էլ պետական համակարգի տարբեր պաշտոնյաների, դատավորների դարձնում իրենց հանցակից՝ հետագայում ավելի ծանր պատասխանատվությունից խուսափելու համար։

Սահմանադրական դատարանն օրեր առաջ հրապարակել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշումը։ Ըստ մասնագետների, ավելի խայտառակ որոշում անհնար էր պատկերացնել։ Մասնավորապես, առ ոչինչ է համարել Հայաստանի «ծննդյան վկայականը»՝ Անկախության հռչակագիրը։ Ադրբեջանն Իլհամ Ալիևի և այլ պաշտոնյաների բերանով պարբերաբար պահանջում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Սահմանադրությունից հանել նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը, որով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Փաշինյանն էլ ավելի հեռուն է գնացել Ալիևի պահանջները կատարելու հարցում, ՍԴ դատավորների ձեռքով որոշել է, որ Հռչակագիրը պարզապես անիմաստ թղթի կտոր է։ «Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի»,- իրավական փաստաթղթում զեղումներ են արել ՍԴ դատավորները, բացի Հրայր Թովմասյանից, ով հատուկ կարծիք է գրել և դեմ քվեարկել։

ՀՀ Սահմանադրության դեմ այս ոտնձգությունները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու հարցում որևէ կարմիր գիծ չունի։ Ազգային հպարտության տրիբունալն օրեր առաջ հրապարակած որոշման մեջ նշել էր, թե Փաշինյանն ու իր թիմը խստագույն պատժի են արժանանալու Սահմանադրությունը խախտելու համար։

Իսկ ինչն է առիթ հանդիսացել, որ իշխանություններն սկսել են ափալ-թափալ ձևախեղել Սահմանադրությունը, նամանավանդ, որ վերոշարադրյալ մեկնաբանությունը սահմանազատման գործընթացի հետ որևէ առնչություն չունի և հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։

Օրեր առաջ կարևոր հայտարարություն էր արել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ում խոսքերով ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և այսօր էլ է գործում նույն Սահմանադրությունը դրանից բխող պատասխանատվությամբ։ «Այսօր էլ Սահմանադրությունն ասում է, որ Արցախը կա, և Հայաստանն անվտանգության երաշխավորն է։ Ճիշտ է, մենք հասկանում ենք, որ այս պահին այնտեղ հայեր չկան, դուրս են եկել, բայց օրենքը դա է ասում։ Նա իրավունք չուներ հրաժարվել Արցախից և չունի։ Դա Սահմանադրության կոպիտ խախտում է, որի համար պատասխան է տալու»,- նշել է գեներալ-մայորը։

Ըստ Կարապետյանի, սահմանազատման հարցում էլ քաղաքական իշխանություններն իրենց վրայից գցել են այդ պատասխանատվությունը։ «Որովհետև հասկանում են, որ վաղը կանգնելու են պատասխան տալու անհրաժեշտության առաջ, ասելու են, որ դա իրենց իրավասություններից դուրս էր։ Շատերը կասեն՝ համաձայն չեմ եղել, ԳՇ պետն է որոշել, կամ մյուսները»,- նշել է գեներալ-մայորը։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով, ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել։ «Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Եթե հիմա նկարեն էլ այդ իրավունքը, միևնույն է՝ պատասխան են տալու»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Ըստ էության, Կարապետյանի այդ անխոցելի փաստարկը խառնել է իշխանության պլանները, և ի դեմս Սահմանադրական դատարանի անհեթեթ փաստաթղթերի իշխանությունները սկսել են իրենց համար ալիբիներ կուտակել։ Հասկանալով, որ պատասխանատվությունն անխուսափելի է Փաշինյանը ձգտում է ձևախեղել Սահմանադրությունը միաժամանակ պրոցեսին ներգրավելով իր որոշումները վավերացնող տասնյակ անուններ։

Մի գեղեցիկ օր նա պարզապես բոլորին կուղարկի բերդեր հայտարարելով արդյո՞ք վարչապետը միակ պատասխանատուն է։

Այնպես որ, պատրաստվեք, տիկնայք և պարոնայք։ Պատասխան տալու պահը մոտենում է։