Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով
Նիդեռլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Կառանված նավակներ» կտավը Չինաստանի Հոնկոնգ քաղաքի Christie's աճուրդում վաճառվել է 27,6 միլիոն դոլարով, ինչը ցածր է մասնագետների ակնկալած գումարից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է South China Morning Post պարբերականը։
Ինչպես նշում է հրատարակությունը, փորձագետներն սպասում էին, որ Կառլո Բուրբոն Սիցիլիացու կնոջը՝ Կամիլային պատկանող կտավը կհաջողվի վաճառվել 29,6 միլիոնից մինչև 48,8 մլն դոլարով: Արդյունքում Վինսենթ վան Գոգի աշխատանքը, որն ամենաթանկ լոտն էր, գնվել է 32,1 մլն դոլարով, ներառյալ գանձումները։ Վաճառքի գումարն առանց գանձումների կազմել է 27,6 մլն դոլար։
Թերթի գնահատումներով, սեպտեմբերի 26-ին Christie's-ի՝ Հոնկոնգի նոր ասիական կենտրոնակայանում կայացած առաջին աճուրդում արվեստի շատ գործեր վաճառվել են ակնկալվածից ցածր կամ նվազագույն շեմից փոքր-ինչ բարձր գումարով, չնայած աճուրդի առաջացրած հանրային հետաքրքրությանը:
Նշվում է, որ արվեստի շուկան վերջին երկու տարում դժվար ժամանակներ է ապրում։ Այսպես, Sotheby's աճուրդի տան հիմնական շահույթը 2024 թ. առաջին կեսին նվազել է 88 %-ով։ Christie's-ի ասիական ստորաբաժանումը նույնպես վաճառքների անկում է արձանագրում արդեն երկու տարի, նշում է հրատարակությունը։
2024 թ. մայիսին Sotheby's-ը հաղորդել էր Կլոդ Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը 34,8 միլիոն դոլարով վաճառելու մասին։
![]()




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի