Կալանքը խափանմա՞ն, թե՞ պատժի միջոց
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ գտնվում է անազատության մեջ. խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը:
Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան` բողոքարկելով կիրառված խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
Այսօր Yerkir.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքվեց, թե արդյոք ի՞նչ խափանման միջոցներ են կիրառվել այս գործով անցնող այլ մեղադրյալների նկատմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հրաժարվեց տեղեկություն տրամադրել` նախաքննական տվյալների հրապարակման ենթակա չլինելու հիմքով կամ պատճառաբանությամբ։
Yerkir.am-ը կապ հաստատեց նաև սույն գործով մեկ այլ մեղադրյալ Ավետիք Հովիկյանի փաստաբան Մարգար Սողոմոնյանի հետ, ով ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը և տնային կալանքը:
Հարց է առաջանում` ինչո՞վ է պայմանավորված նույն գործի շրջանակում երկու մեղադրյալի նկատմամբ տարբեր խափանման միջոցների ընտրությունը և ի՞նչ արդյունք կարող է դա ապահովել 2019 թվականին փակված ու այժմ անհասկանալի դրդապաճառներով նորից վերաբացված գործի քննության համար:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի