Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար
Եվրամիությունը որոշում է կայացրել պատժիչ մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար։ Ըստ Bild-ի՝ ԵՄ հանձնաժողովը սահմանել է մինչև 35% մաքսատուրք։
Բրյուսելը Պեկինին մեղադրում է պետական սուբսիդիաների միջոցով էլեկտրական մեքենաների գների արհեստական իջեցման համար, ինչը «անարդար պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է եղել մաքսատուրքերին՝ վախենալով Չինաստանի կողմից «վրեժխնդրությունից», որը կարող է բացասաբար ազդել գերմանական ընկերությունների վրա, հատկապես լյուքս դասի մեքենաներ արտադրողների վրա: Այնուամենայնիվ, ԵՄ երկրների մեծ մասը կողմ է քվեարկել տուրքերի ներդրմանը, չնայած Գերմանիայի առարկություններին։
«Չինաստանը ցանկանում է եվրոպական և գերմանական շուկաները հեղեղել զանգվածաբար սուբսիդավորվող էլեկտրական մեքենաներով, ինչպես նախկինում արեց պողպատի և արևային էներգիայի հետ կապված դեպքում: Հիմա խոսքը Չինաստանի մեկուսացման մասին չէ, այլ արդար մրցակցության: Մենք չենք ցանկանում առևտրային պատերազմ Չինաստանի հետ, բայց նաև չպետք է թույլ տանք, որ Պեկինը շարունակի օգտագործել անարդար և շուկան խաթարող գործելաոճը», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:
Չնայած Չինաստանի հետ առևտրային պատերազմի հեռանկարին, մաքսատուրքերի կողմնակիցներն ասում են, որ դա կարևոր քայլ է բոլոր արտադրողների համար արդար գործարք ապահովելու համար:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի