Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին հարցազրույցը կրկին կրքեր է բորբոքել ընդդիմադիր շարժման շարքերում։ Աջապահյանը հայտարարել է, թե երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են։ «Պիտի լինի նոր «Հանրապետական» կուսակցություն, թող «Հանրապետական» կուսակցությունը 40 կտորի բաժանվի, ոչ մի վնաս չկա դրանից հայ ժողովրդին, արդեն իրենց գոյությունն է, որ բերեց այս աղետին»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ եթե նախկին նախագահները քաղաքական ասպարեզից հեռանան, պայքարը անպայման կհաջողվի։

Շիրակի թեմի առաջնորդի կարծիքով՝ մայիսյան հրապարակը լեփ-լեցուն էր, քանի որ Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ չէր նույնացվում։ Վերջին հանրահավաքից օրեր առաջ շարժման առաջնորդը խորհրդարան էր գնացել, հանդիպել ընդդիմադիր խմբակցություններին, այնտեղ էլ լրագրողներին ասել, որ երկրորդ ու երրորդ նախագահների հետ փակ հանդիպում է ունեցել։ «Այդ մարդիկ իրենց քաղաքական ներգրավվածությամբ խանգարում են Բագրատ Սրբազանին»,- նշել էր Շիրակի թեմի առաջնորդը։

Կարելի է համաձայնվել, կամ չհամաձայնվել նրա կարծիքի հետ, հազար ու մի փաստարկ բերել՝ հերքելու կամ հաստատելու նրա խոսքերը, բայց Շիրակի թեմի առաջնորդին թիրախավորելու այն կեղտոտ գործընթացը, որ սկսվել է նրա հարցազրույցից հետո, իսկապես անթույլատրելի է։

Մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին են մեղադրում Հայ առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների դեմ արշավ իրականացնելու մեջ, երեկվանից իրենք ոչ պակաս փնթի արշավ են սկսել եկեղեցու ազդեցիկ հայրերից մեկի դեմ՝ լի վիրավորանքներով։ Ի վերջո, քաղաքական կռապաշտությունն է, որ աղետներ է բերել Հայաստանին։ Հարկավոր է քննարկել, քաղաքական միտք գեներացնել, հասկանալ խնդիրները, դրանց լուծման ուղիները, այլ ոչ ընդդիմախոսին, սեփական կուսակցապետին քննադատողին ցեխին հավասարեցնել։ Դրանով վնասում են ոչ թե Սրբազան Հորը, այլև իրենք իրենց։ 

Մարգարիտա Մարգարյան